Al-Masdar News-ի հաղորդման համաձայն՝ մի քանի թուրքական ռազմական ինքնաթիռներ մտել են Սիրիայի օդային տարածք։
Ինքնաթիռները նկատվել են Հալեպի շրջանում։ Դրանք թռչել են Ռաշիդին շրջանի ապառազմականացված գոտու և Հան ալ Ասալ ու Հան Թուման քաղաքների վրայով։ Բացի այդ դրանք նկատվել են այն տարածքների վրա, որոնք վերահսկում են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները»։