Ավստրիայի իշխանությունները 2020թ․-ից կպարտավորեցնեն օգտատերերին նշել իրենց իսկական անունները։ Այդ մասին գրում է TASS-ը։
Նշվում է, որ երկրի կառավարությունը նոր օրինագիծ է պատրաստել, որի ընդունումը նախատեսվում է 2019թ․ աշնանը։
Օրինագծի գործարկումից հետո օգտատերերը այլևս չեն կարող անանուն մեկնաբանություններ թողնել համացանցում, ինչը թույլ կտա պայքարել համացանցում ատելության դրսևորումների հետ։