Թել Ավիվի համալսարանի գիտնականները առաջին անգամ կարողացել են իսկական սիրտ տպել մարդկային հյուսվածքից 3D ֆորմատով։ Այդ մասին հայտնում է Ռիա Նովոստին հղում կատարելով համալսարանի մամլո ծառայությանը։
Ինչպես նշվում է՝ Թալ Դվիր համալսարանի պրոֆեսորը 3D տպիչի միջոցով բաբախող սիրտը ստացել է 3․5 ժամում։
Փորձի ընթացքում տպվել են մի քանի տասնյակ այդպիսի սրտեր։ Դրանք նախատեսվում է տեղադրել կենդանիների մեջ ստուգելու համար, թե որքան լավ են դրանք աշխատում։ Սրտի չափսը կազմում է 2․5 սմ, ինչը համապատասխան է նապաստակի սրտի չափսին։