Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ պատասխանեց Գևորգ Պետրոսյանի առաջարկությանը:
«Մենք շատ ավելի բարձր մակարդակի կառույց ունենք, քան «Դուխով առաջ գնալու» նախարարությունն է: Ունենք Ազգային ժողով և կառավարություն առհասարակ: Մենք դուխով առաջ գնալու կառավարություն ունենք և ոչ թե ընդամենը նախարարության մակարդակ»,- պատասխանեց նախարարը: