ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Boeing ընկերությանը խորհուրդ է տվել վերանվանել 737 MAX ինքնաթիռի մոդելը:
«Ես ինչ գիտեմ բրենդինգի մասին, գուցե ոչինչ (բայց ես այնուամենայնիվ նախագահ դարձա), բայց եթե ես լինեի Boeing-ի տեղում, կվերացնեի Boeing 737 MAX-ի անսարքությունները, կավելացնեի մի քանի լրացուցիչ հիանալի գործառույթներ և կփոխեի ինքնաթիռի անվանումը: Ոչ մի արտադրանք այդպես չի տուժել, ինչպես դա»,- գրել է Թրամփը Twitter-ում: