ԱՄՆ-ը Չինաստանի հետ «նոր սառը պատերազմում» սկսում է կորցնել ամենակարևոր ոլորտներից մեկը՝ համացանցը։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։
Հարավ-Արևելյան Ասիայի երկրների «ավտորիտար ռեժիմները» Չինաստանի համացանցի մոդելն ավելի գրավիչ են համարում և Վաշինգտոնը խիստ մտահոգված է դրանով։
Չինական համացանցային մոդելի էությունը կայանում է տվյալների ինքնիշխանության մեջ։ Համաձայն կանոնների՝ օգտատերերի մասին տվյալները պետք է մնան պետության մեջ և հասանելի լինեն միայն իշխանության կողմից թույլտվությունից հետո։ Այդ համակարգը ամրագրվել է չինական օրենսդրության մեջ 2017 թվականին։
Բացի այդ, ինչպես նշվում է հոդվածում, ԱՄՆ-ը վախենում է, որ համացանցի չինական մոդելի չափանիշները կարող են տարածվել այնպիսի խոշոր ընկերությունների վրա, ինչպիսիք են Google-ը և Facebook-ը։