«Միլիոն ալ վարդեր» երգը ամենահանրաճանաչն է դարձել Ալլա Պուգաչովայի ստեղծագործության մեջ: Այս մասին հայտնել Է RT-ն՝ վկայակոչելով [email protected]ի հարցման արդյունքները:
Երկրորդ հորիզոնականում է «Տար ինձ քեզ հետ» երգը: Նաև Պուգաչովայի ամենաճանաչելի կոմպոզիցիաների ցուցակ են մտել. «Այս աշխարհը մենք չենք հնարել», «Երազի նման սեր» և «Այսբերգ» երգերը: Հարցման մասնակիցները նաև նշել են «Չեն ուրանում սիրելով», «Առլեկինո» և «Իսկ գիտես, թե էլ ինչ կլինի» ստեղծագործությունները:
Էստրադային երգչուհու 70-ամյակին նվիրված հարցմանը մասնակցելէԷ 12-ից բարձր տարիքի 2,4 հազար ռուսաստանցի: