ՀՀ կառավարությունն այսօր «Ա.Ի.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիա» (ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամից 50 մլն դրամով ձեռք է բերել հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 275 քառ. մետր մակերեսով տարածքը և հողամասի բաժնային մասը և նվիրաբերել «ՀՀ Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին: Որոշումն ընդունելիս հաշվի չի առնվել այն, որ Ֆիզիկայի ինստիտուտը տարածքը գնահատել է ավելի քան 70 մլն դրամ, լիկվիդային (արագ իրացվելի) արժեքը՝ 68 մլն դրամ:










































