Պետք է բարձրագույն դատական խորհուրդը գործի էֆեկտիվ, Արդարադատության նախարարությունը, լրատվամիջոցները գործեն էֆեկտիվ, ՀԿ-ները իրենց վերահսկողական գործառույթները իրականացնեն լիարժեք: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կարելի է հասնել դատական իշխանության իրական բարեփոխմանը:
Դիտարկմանը, որ որոշ փրձագետները նշում են, որ երբ վարչապետն ազատ է թողնում դատական համակարգը, որեւէ ազդեցություն չի լինում, դա կարող է ամենաթողության բերել, վարչապետն արձագանքեց. «Ես հույս ունեմ, որ բոլորս համոզված եք, որ եթե գնանք այդ ճանապարհով, դատավորների ցուցակը գրեն, ես դիմացը պլյուս-մինուս դնելով գնամ, մենք նորից կհայտնվենք նույն կոտրած տաշտակի առջեւ»: