Լուրեր
Ամոթ է, նման ձևով անպատրաստ քաղաքական մեծամասնությունը չպիտի որևէ բան ներկայացնի․ Մարուքյան
  • 17:09
  • 2019-04-15
  • Դիտումներ՝ *

«Ընդդիմության երկար տարիների պահանջն է եղել, որ անվտանգության սեկտորը լինի խորհրդարանական վերահսկողության ներքո, այն է` լինի կառավարության կառուցվածքում: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, սակայն այդ խոստումը կառավարությունը չի իրացրել»,- այս մասին ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում ասել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ իրենք առաջարկությունների փաթեթ են ներկայացրել, որն իր մեջ ներառում է վերոնշյալն ու ինչպես նաև գյուղատնտեսության ու մշակույթի նախարարությունների պահպանումը, դրանց հետ մեկտեղ Սփյուռքի հարցերում փոխվարչապետի մակարդակով պաշտոն ունենալը: Այս առաջարկները հանձնաժողովի նիստի ժամանակ մերժվել են:

  • Դիտումներ՝ *