Լուրեր
Եթե այսպես գնա, կարող է պարզվել, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքներն ենք խախտել. Փաշինյան
  • 16:49
  • 2019-04-15
  • Դիտումներ՝ *

Եթե այդպես գնա հաջորդ բաց նամակը կարող է լինել այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ–ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի բաց նամակին, թե խախտվել է «Նորագավիթ» ավտոմաքսատան աշխատակցի աշխատանքային իրավունքը։

«Ես կարծում եմ, որ եթե այդպես գնա հաջորդ բաց նամակը կարող է լինել, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետեւ Սահմանադրության համաձայն վարչապետ ընտրվելուց մի տարի հետո պաշտոնանկության ենթակա չէր»,–ասաց Փաշինյանը։

  • Դիտումներ՝ *