ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի ագրարային համալսարան: Բուհի ռեկտորը՝ Վարդան Ուռուտյանը, վարչապետին ծանոթացրեց Ագրարային համալսարանում իրականացված ծրագրերին: Նա տեղեկացրեց, որ աշխատում են Mulberry համակարգով, ասաց՝ բուհում նախկինում չի եղել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ: