Հեղափոխությունից հետո տարբեր համայնքներում բնակիչները դուրս են գալիս համայնքապետերի դեմ և պահանջում նրանց հրաժարականը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս խնդրի կարգավորման համար, իրավական մեխանիզմներից զատ, այլ մեխանիզմների մասին խոսք լինել չի կարող:
Նրա խոսքով՝ այս իրավիճակի հիմնական պատճառն այն է, որ բնակիչները, դժգոհ լինելով ՏԻՄ ղեկավարների աշխատանքից, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, որովհետև իրենց կարծիքով՝ հարմար իրավիճակ է Հայաստանում՝ հաշվի առնելով, որ պետության մակարդակով տեղի է ունեցել նախադեպ:
Պատգամավորը կարծում է, որ պետք է ներդրվի հանրաքվեով ՏԻՄ ղեկավարին հետ կանչելու ինստիտուտը, ինչը, նրա կարծիքով, չի հանգեցնի անընդհատյա ընտրական ցիկլերի. «Բայց ես չեմ բացառում, որ կան ռիսկեր, և պետք է հավասարակշռենք: Ես պատրաստի լուծում այս պահին չունեմ և չեմ կարող ասել, որ միանշանակ կողմ եմ, որ հետկանչի ինստիտուտը առանց սահմանափակման իրականացվի: Մենք պետք է հավասարակշռենք այդ ինստիտուտի ներդրումը, որպեսզի ծառայի իր նպատակին, ոչ թե լրացուցիչ խնդիրներ ստեղծի»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: