Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կարևոր ազդակ պետությանը. Քանի մեդալ նվաճեցին հայ մարզիկները 5 օրում

Վերջին օրերի լուսավոր իրադարձությունների շարքում կարելի է դասել մեր մարզիկների փայլուն ելույթները տարբեր հեղինակավոր մրցաշարերում: Ապրիլի 10-ին Բուխարեստում ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում տպավորիչ ելույթով աչքի ընկավ 19-ամյա ազատ ոճային Արսեն Հարությունյանը: Պարտության մատնելով բոլոր մրցակիցներին՝ նա հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Այս ըմբիշի խառնվածքը, կամային հատկանիշներն ու բարձր պրոֆեսիոնալիզմն ուղղակի հիացմունք են առաջացնում, և հույս ունենք, որ Հարությունյանը մոտ ապագայում էլ ավելի բարձր արդյունքներ կգրանցի:

Ընդամենը մեկ օր անց՝ ապրիլի 11-ին, Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 89 քաշային Հակոբ Մկրտչյանը դարձավ չեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը բրոնզե մեդալ նվաճեց: Արդեն ապրիլի 13-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 109 քաշային Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց, իսկ 102 քաշային Սամվել Գասպարյանը դարձավ փոխչեմպիոն: Գերծանր քաշայինների պայքարում էլ Ռուբեն Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Ապրիլի 13-ին Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Մեր երկրի համար բրոնզե մեդալ նվաճեց նաև մարմնամարզիկ Վահագն Դավթյանը: Նա երրորդ արդյունքն էր գրանցել Լեհաստանում ընթացող Եվրոպայի առաջնությունում օղակների վրա վարժությունում: Նույն օրը հերթական հաջողությունը գրանցեց բռնցքամարտիկ՝ 51 քաշային Անուշ Գրիգորյանը: Մոտ մեկ ամիս առաջ երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հաղթող դառնալուց հետո Գրիգորյանը Գերմանիայում դարձավ աշխարհի գավաթակիր: Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 49 քաշային Արթուր Հովհաննիսյանն էլ արծաթե մեդալ նվաճեց: Երեկ ապրիլի 14-ին ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց Կարեն Ասլանյանը:

Ու փաստորեն 5 օրվա ընթացքում մեր մարզիկները վաստակեցին 4 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Արդյունքն իսկապես տպավորիչ է: Կարող էինք ունենալ ևս մեկ ոսկե մեդալ, եթե ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը մրցահարթակ դուրս գար: Հիշեցնենք, որ Կարապետյանին մրցավարները թույլ չէին տվել ելույթ ունենալ անձնական ավելորդ քաշ ունենալու պատճառով:

Հատկապես ուրախալի է, որ մեդալ նվաճած գրեթե բոլոր մարզիկները բավական երիտասարդ են: Թվարկված մարզիկներից վետերան կարելի է համարել Արսեն Ջուլֆալակյանին, Վահագն Դավթյանին և որոշակի վերապահումով՝ Ռուբեն Ալեքսանյանին: Մյուս մարզիկների միջին տարիքը 20-21 է: Նրանց հետ մեծ հույսեր ենք կապում, և կան բոլոր նախադրյալները գալիք տարի տեղի ունենալիք Օլիմպիական խաղերում լուրջ հաջողություններ գրանցելու:

Չմոռանանք նաև երիտասարդ ծանրորդներին, որոնք փոքր մեդալներ նվաճեցին: Մասնավորապես, 16-ամյա ծանրորդ Լիանա Գյուրջյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց 81 քաշայինների հրում ձևում: Փոքր ածաթե մեդալ էր նվաճել նաև 59 քաշային Իզաբելլա Յայլյանը, իսկ 87 քաշային Տաթևիկ Հակոբյանն արժանացել էր փոքր բրոնզե մեդալի:

Այսօր մենք ունենք հիանալի սերունդ, որը կարող է և պետք է դառնա մեր սպորտի վաղվա օրը: Ժամանակին համաշխարհային սպորտում հազվադեպ էինք լուրջ արդյունքներ գրանցում, իսկ այսօր մի քանի օրվա ընթացքում նվաճված մեդալները հաշվելու համար ժամանակ է պահանջվում: Այս մարզիկները տարբեր երկրներում բարձր են պահել մեր երկրի պատիվը, բարձրացրել են Հայաստանի հեղինակությունը: Կարծում ենք՝ շատերը կհամաձայնեն, որ ոսկե այս սերունդն արժանի է մեծ ուշադրության հատկապես պետության կողմից: Ուշադրությունը մեծացնելու և խրախուսման դեպքում վստահ ենք, որ էլ ավելի կմեծանա մոտիվացիան, ինչը հաջողության հասնելու հիմնական բաղադրիչներից է:

Մենք ունենք Սիմոն Մարտիրոսյանի պես համաշխարհային մակարդակի ֆիգուր, որն ընդամենը 22 տարեկան է և ունի բոլոր հնարավորությունները մի քանի անգամ օլիմպիական և աշխարհի չեմպիոն դառնալու: Արսեն Հարությունյանը բոլորովին նոր խոսք հաղորդեց ըմբշամարտին: Անուշ Գրիգորյանը մեկը մյուսի հետևից ոսկե մեդալներ է նվաճում՝ շանս չտալով մրցակիցներին: Չմոռանանք նաև մեր մյուս հայտնի մարզիկներին, մասնավորապես Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, որն արդեն ապաքինվել է վնասվածքից և պատրաստվում է գալիք տարվա օլիմպիական խաղերին:

Ընդհանուր առմամբ առաջիկա ամիսները խիստ կարևոր են լինելու մեր մարզիկների համար, որոնք մասնակցելու են տարբեր օլիմպիական վարկանիշային մրցումների: Գրանցված արդյունքները կարևոր ազդակ էին Օլիմպիական խաղերի շեմին: Ազդակ էին պետությանը, որը պարտավոր է մինչև Օլիմպիական խաղերը ոչինչ չխնայել մարզիկներին պատշաճ կերպով նախապատրաստելու և անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար:

Վերջին օրերին կրկին համոզվեցինք, որ սպորտը խիստ կարևոր ճյուղ է հասարակության համար, որն ունի համախմբելու, ինչպես նաև դրական էմոցիաներով լիցքավորելու հատկություն: Այսօր հասարակության շրջանում շրջանառվող հիմնական թեմաներից են մեր ծանրորդների և ըմբիշների, բռնցքամարտիկների նվաճումները մեծ սպորտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում