Միջոցների հիմնական մասը կուղղվի հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Ղազախստանի կառավարությունը մտադիր է իր պահուստային ֆոնդից 24.8 մլն դոլար հատկացնել երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման համար: Այս մասին ասվում է «Բաց NPA» կայքում հրապարակված որոշման նախագծում:
Ենթադրվում է, որ ԿԸՀ-ին ավելի քան 24.6 մլն դոլար կտրամադրվի, իսկ Ղազախստանի արտաքին գործերի նախարարությանը՝ մոտ 150 հազար դոլար:
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2019-ի հունիսի 9-ին: Ընտրությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ մարտի 19-ին երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց իր հրաժարականի մասին, որից հետո երկրի առաջնորդ դարձավ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը: