Լուրեր
Աշխատել ենք ստրուկի կարգավիճակում․ «Արարատցեմենտ»-ի աշխատակիցների բողոքի ցույցը
  • 13:18
  • 2019-04-15
  • Դիտումներ՝ *

«Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անում: Նրանց խոսքով՝ ղեկավարությունը կառավարության հետ չի կարողանում համաձայնության գալ գնային հարցի շուրջ. «Եվ հիմա նրանք ուզում են, որ «Արարատցեմենտ» գործարանի, որի վրա հիմնված է ամբողջ Արարատ քաղաքը, 1200 բանվորների գործազուրկ դարձնել: Եթե կարծում են, որ կարող են ամբողջ քաղաքը կաթվածահար անել և էս ժողովրդին թողնել անգործ՝ չարաչար սխալվում են: Եթե չունեն լուծումներ, չեն կարողանում՝ իրենց բարի ճանապարհ, թող դուրս գան»:

Նրանց խոսքով՝ ղեկավարությունը չարաչար սխալվում է, եթե կարծում է, որ իրենք դուրս կգան իրենց կառավարության ու վարչապետ Փաշինյանի դեմ. «Այսօր որ մենք այսօր այստեղ հավաքվել ենք ու կարողանում ենք խոսել՝ դա վարչապետի շնորհքն է, ու թող մեր ամբողջ ժողովուրդն իմանա, թե Փաշինյանն ինչքան մեծ գործ է արել: Թող իրենք չկարծեն, թե կարող են մեզ մեր գործարանից դուրս հանել»:

Հավաքվածները նշեցին՝ մենք այստեղ աշխատել ենք ստրուկի կարգավիճակով, ահուդողով ու վախով. «Հերիք ա, թող դուրս գան»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *