ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկման ներկայացվեց Հայաստան-Կոստա Ռիկա Բարեկամական խմբի ստեղծման հարցը:
Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց իրավիճակը, ըստ որի՝ Կենտրոնական Ամերիկայում ՀՀ-ն առանձնապես ակտիվ չի եղել: «Այստեղ բավական մեծ ակտիվություն է ցուցաբերել Ադրբեջանը, ինչի հետևանքով տարածաշրջանի որոշ երկրներում տեղ են գտել որոշակի հակահայկական նախաձեռնություններ»,-ասաց նա: