ԱՄՆ-ի 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը պատմել է, որ իրեն զանգահարել է գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ Չինաստանի մասին խոսելու համար, հաղորդում է Mediate-ն։
Նախկին նախագահ Քարթերը կիրակնօրյա դպրոցում ասել է, որ իրեն զանգահարել է Թրամփը, և նրանք Չինաստանի մասին են խոսել։
«Քարթերն ասել է, թե Թրամփն անհագստացած է նրանով, որ Չինաստանը շրջանցում է մեզ»,-նշել է աղբյուրը։
Քարթերը նաև հավելել է, որ Թրամփի հետ սա իրենց առաջին զրույցն է։