Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ ռուս և կուբացի զինծառայողները երկրի տարածքում ապօրինի են գտնվում, քանի որ նրանց ժամանումը հանրապետության խորհրդարանը հավանության չի արժանացրել։ Այս մասին նա ասել է Clarin պարբերականի հետ հարցազրույցում։
«Վենեսուելայում արդեն ապօրինի ռազմական միջամտություն կա՝ այնիպիսին, ինչպիսին ռուսական և կուբացի զինծառայողներն են, ինչը Մադուրոն է թույլատրել։ Բայց միայն խորհրդարանը կարող է թույլատրել օտարերկրյա միջամտությունը կամ զինծառայողների ժամանումը»,-ընդգծել է Գուայդոն։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը «երբեք Վենեսուելայում ճգնաժամի լուծման ռազմական տարբերակ չի քննարկել»։
«Միայն Մադուրոն է դիտարկում ռազմական միջամտության հնարավորությունը, երբ զրուցում է Բաշար Ասադի հետ և խոստանում երկիրը ևս մեկ Սիրիայի վերածել և երբ Թեհրան-Կարակաս չվերթներ է բացում»,-ասել է ընդդիմության առաջնորդը։