Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

ՀՀ քաղաքացին գտնվում է անորոշ վիճակում, հիասթափություն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը

Պարոն Դավթյան, «Գազպրոմ Արմենիան» հայտարարել է կրճատումների մասին, որի արդյունքում գազի գինն անփոփոխ է մնալու։ Որքա՞ն ժամանակ դեռ հնարավոր կլինի գազի գինը սպառողի համար չթանկացնել։

 -Հավանականությունը, որ կթանակա, մեծ է։ Գազամատակարարման հարցը, իմ համոզմամբ, վերածվել է քաղաքական գործոնի՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հզոր, խոշոր ՌԴ-ն կուզենար ՀՀ-ին տեսնել որպես վստահելի գործընկեր։ Այս պարագայում Ռուսաստանը կարող է հուզվածություն հանդես չբերել գազի իրացման առումով։ Առավել ևս, որ մենք հիմա այլընտրանք էլ չունենք։ Մենք անընդհատ խոսում ենք Իրանից այլընտրանքային հարաբերություն ձևավորելու մասին, բայց ակնհատ է, որ այսօր չկա դա, վաղն էլ կարծես թե չի սպասվում։ Այս պարագայում Ռուսաստանը լիովին իրավունք ունի մինչև անգամ իր հայեցողությամբ սահմանին գազի գին սահմանել, առավել ևս, որ «Գազպրոմ Արմենիան» ամբողջությամբ գտնվում է իրենց տնօրինության տակ։

Կարծում եք՝ գազի հետ կապված մենք այլընտրանքային ուղիներ չկարողացա՞նք այս ընթացքում գտնել։

-Կարծում եմ՝ այս պահին մենք այլընտրանքի որևէ հնարավորություն չունենք, այլապես դրա համար նախադրյալներ կստեղծեինք։ Սա երկար ժամանակ է պահանջում։ Եվ հաշվի առնելով Իրանի քաղաքականությունը՝ շատ հնարավոր է, որ Հայաստանն այլընտրանքային ճանապարհներ գտնելու առումով չունենա մեծ հաջողություն։

-Դեռ որքա՞ն ժամանակ հնարավոր կլինի սպառողի համար գազի գինն անփոփոխ թողնել։

-Քանի դեռ սպասողականություն գոյություն ունի մեր քաղաքական հարաբերությունների մեջ, այդ պարագայում ՌԴ-ն արգելակներին չի սեղմել ամբողջությամբ։ Մասնավորապես, ամենատարբեր ներքին կանոնակարգվածության և ավելի զուսպ տնտեսումների կտրվածքով «Գազպրոմ Արմենիան» այս պահին կարծես ցույց է տալիս այնպիսի միտում, որ իր շահույթի հաշվին կարող է այնպես անել, որ ՀՀ քաղաքացու համար սակագինը չբարձրանա։ Բայց դա առնվազն միտք է, որի կենսագործումը պայմանավորված է բոլորովին այլ գործոններով։ Դա կարող է տեղի ունենալ «Գազպրոմ Արմենիայի» տնտեսումների, ավելի զուսպ ծախսումների շնորհիվ։ Այսպես «զոհաղություն» գնալը նշան է այն մասին, որ ՀՀ-ն ի վերջո ի վերջո մտածի իսկապես ճշմարիտ գործընկեր լինելու մասին։

-Պարոն Բոստանջյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 50000 նոր աշխատատեղերի մասին։ Ինչպե՞ս եք գնահատում տնտեսական բարեփոխումների այս փուլը։

-Համայնքի մոտ 50 հազարը 51 հազար հայտարարվեց, ի՞նչ խնդիր, կարող է 100․000 էլ հայտարարեն։ Այսպես թե այնպես ՀՀ քաղաքացին գտնվում է անորոշության և շփոթված վիճակում։ Ոչ թե աշխատանք չունեմ, այլ եկամուտ չունեմ։ Եվ այդ ֆոնին, երբ հայտարարվում է 50․000 աշխատատեղերի մասին, առնվազն այս տեղեկատվությունը, որ փոխանցել են վարչապետին, ակնհայտորեն կարող էր զայրույթ և զարմանք առաջացնել հասարակության մեջ։

-Հարկային օրենսգիրքը շուտով կփոփոխվի։ Այն ԱԺ տնտեսական հանձնաժողովում դրվել է քննարկման։ Ինչպե՞ս եք գնահատում արդեն որոշակիորեն փոփոխված տարբերակը։

-Հարկային օրենսգիրքը սիրողական ոճով, լիրիկական մոտեցմամբ, իրավիճակից չհասկացող, չտիրապետող օրենսգիրք է, մեկ հարկերը ցածրացնում ենք, մեկ՝ բարձրացնում, մեկ հանում ենք, մեկ դնում ենք, մի քիչ հիմա փոփոխենք, մի քիչ էլ հետո կփոփոխենք։ Սա նշանակում է, որ մենք գործ ունենք իրավիճակը չտիրապետողների հետ։ Ընդհանուր առմամբ, պետք է լինի տեսլական, թե մենք ինչի ենք ձգտում։ Տնտեսական առումով ինչ գերխնդիրներ են դրված մեր առջև, թե ինչպես ենք լուծելու այդ խնդիրները, ինչ գործիքներով, այդ թվում նաև հարկային հարաբերությունները ինչպես ենք կառուցելու։ Ես ոչ թե հակված եմ մեկին փնովելու, այլ ես ուզում եմ, որ մտածող, հասկացող լինի, ոչ թե սիրողական մոտեցում լինի, բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրանք այնքա՜ն գոհ են իրենցից։ Ես շատ մտահոգ եմ իմ երկրով։

-Խոսվում է՝ տնտեսության ներառականության մասին։

-Ես ներառականության մասին չեմ ուզում խոսել, այս պահին քաղաքացիների մոտ հիմնականում գերակայում է հիասթափությունը, սարսափելի անորոշության պայմաններում, երբ մեկ տարի առաջ հասարակությունը մեծ սպասումների պարագայում ուզում էր փոփոխություններ առավել ևս ՓՄՁ-ների մասով մեծ խոստումներ եղան, հիմա դոմինոյի նման փլուզվում է, չկա որևէ բան։ Ինչքան պետք է  ուրիշ հաջողություն, ուրի ճար չունենանք, որ ասենք՝ ավտովթարները քիչ են։ Խաշած հավի ծիծաղն է գալիս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում