Thursday, 18 04 2024
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին

Ամեն եկող կառավարության հետ գրանտակերները փորձում են իրենց գործը թարմացնել

Փետրվարի 7-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության հետ հանդիպմանը ՀՀ տարածքային զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն էր հայտնել վերջիններիս վարչատարածքային բարեփոխումների գործում ցուցաբերած աջակցության համար: Ներկայացնելով նոր կառավարության վարչատարածքային բարեփոխումների տեսլականը՝ նա ասել էր, որ առաջիկայում կունենանք թիրախային համայնքներ, որոնցում դաշտային աշխատանքի միջոցով կփորձենք ներկայացնել խոշորացման առավելությունները, արձանագրված ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները՝ իհարկե, վերհանելով նաև գործընթացում նկատված թերությունները:

Օրերս նախարարը նորից էր անդրադարձել համայնքների միավորման գործընթացում առաջիկա անելիքներին՝ իհարկե, ընդգծելով, որ գործընթացն այլևս իրականացվելու է հանրային լայն քննարկումների և համայնքների բնակչության ազատ կամարտահայտության սկզբունքով։

Փաստորեն այլևս ակնհայտ է, որ համայնքների խոշորացման գործընթացը այս կառավարության կողմից շարունակվելու է՝ չնայած հեղափոխության օրերին և դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առանցքային ներկայացուցիչները՝ կուսակցության առաջնորդ, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բազմիցս անդրադառնալով նախկինների կողմից սկսված, իրենց իսկ խոսքերով՝ համայնքների խոշորացման խայտառակ գործընթացին, պնդում էին, որ գործընթացը շարունակություն չի ունենալու, համայնքների խոշորացում չի լինելու կամ՝ միայն համայնքների դրական կամարտահայտման դեպքում, եթե համայնքի ներկայացուցիչները համարեն, որ իրենց համար դա անհրաժեշտություն է:

Հիմա դա մի քիչ ցիվիլ փաթեթավորմամբ է ներկայացվում՝ այն առումով, որ համայնքների միավորումը լինելու է բնակչության ազատ կամարտահայտման սկզբունքով: Ազատ կամարտահայտման սկզբունքը մեկն է՝ հանրաքվե: Նախկին իշխանությունների օրոք ընդունվեց օրենքի փոփոխություն, որը թույլ է տալիս անտեսել հանրաքվեի արդյունքները: Եթե գործող իշխանությունը չի վերանայում այդ օրենքը, անհասկանալի է մնում հնչեցվող «ազատ կամարտահայտության» սկզբունքը: Ցավոք, անհասկանալին այդքանով չի վերջանում: Ստացվում է, որ այս հարցում էլ իշխանությունները հաստատակամ հետընթաց են սկսել:

https://i.ytimg.com/vi/MeugnARANrk/maxresdefault.jpg

Ինչևէ: Մեր խնդրանքով հարցի վերաբերյալ իր մոտեցումները ներկայացնելիս տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասաց հետևյալը. «Անցած դարի 60-70-ականներին ևս համայնքների խոշորացում տեղի ունեցավ, ինչի արդյունքում գյուղերի թիվը մոտ 30%-ով կրճատվեց: Բայց կոմունիստները սկսած գործընթացը կեսից դադարեցրին, որովհետև ժողովուրդը դժգոհ էր, ղեկավարությունն էլ հասկացավ, որ նման շարունակության դեպքում վտանգի տակ են դնում Հայաստանի գոյությունը, որովհետև երկիրը պահողը գյուղն էր, այսօր էլ գյուղն է:

Ինչ վերաբերում է այս խոշորացմանը, ապա չի հասկացվում, թե դրանով ինչ խնդիր են ուզում լուծել: Նախկին իշխանության կողմից դրա բացատրությունը չտրվեց: Ըստ իս՝ նրանք քաղաքական նպատակ ունեին, իշխանություն պահելու խնդիր էին լուծում: Իրենց ավելի ձեռնտու էր գործ ունենալ ոչ թե 1000, այլ շատ «կառավարելի» 200 համայնքապետերի հետ: Նույն սկզբունքն էր նաև տնտեսության մեջ. 20 օլիգարխի հետ հարցեր լուծելը շատ ավելի հեշտ է, քան փոքր բիզնեսի 2000 ներկայացուցիչների: Նոր իրավիճակում խոշորացումն ընդունելի կլինի, եթե ներկայացնեն դրա արդյունավետության հիմնավորումները: Գործընթացի սկզբում խոսվում էր տնտեսական բաղադրիչի մասին, բայց առանց հիմնավորումների: Տնտեսական առումով սովետի օրոք էլ, հիմա էլ օրենքը թույլ է տալիս ստեղծել միջհամայնքային միություններ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Դա այն է, ինչ հիմա ներկայացնում են որպես հիմնավորում խոշորացման համար: Բայց օրենքը թույլ տալիս է, և կարող էին առանց խոշորացման այդ ուղիով շարժվել: Չարեցին: Հիմա համայնքների մի մասը խոշորացված է, մի մասը՝ ոչ: Գործող կառավարությունն էլ հայտնվել է հիմար վիճակում՝ կա՛մ պետք է առաջ գնա, կա՛մ հետքայլ կատարի: Այս պարագայում ավելի ազնիվ կլինի, եթե ուսումնասիրեն խոշորացված համայնքների վիճակը (ասենք, Շինուհայրի կամ Տաթևի) և ներկայացնեն, թե խոշորացումը համայնքներին ինչ է տվել, միավորված գյուղերի գյուղացիները գո՞հ են, թե՞ ոչ:

Ես համոզված եմ, որ Սյունիքի մարզ հասկացողությունը կառավարելիության առումով չի կարող արդյունավետ լինել: Հնարավոր չէ, որ Գոռհայքը, որ մարզկենտրոն Կապանից հեռու է 170-180 կմ, գոհ լինի իր վիճակից: Որովհետև զուտ ենթակառուցվածքների առումով բազում խնդիրներ կան:

Գյուղը համակարգչով կառավարելու չէ, գյուղ պետք է գնաս, կանգնես այդ հողի վրա, տեղում տեսնես ու հասկանաս հենց այդ գյուղի խնդիրները: Գուցե ապախոշորացնենք և ուրիշ տարածքային և տեղական ինքնակառավարման համաձուլում ստեղծենք, որովհետև այս պահին տարբեր մոդելներ են գործում (տեղական ինքնակառավարում և համայնքային կառավարում), ինչը հակասահմանադրական է: Խոշորացմամբ ավելի ենք հեռանում Սահմանադրությունից:

Խոշորացմանը վերաբերող սկզբնական քննարկումների ժամանակ, որոնց մասնակցում էի, բազմիցս եմ կարծիք հայտնել, որ մեծ գումարներ են տրվել սրա համար, ինչից էլ ելնելով իշխանությունները նման քայլի են գնում: Ֆինանսավորողները USAD-ն և GAZ-ն են: Վերջինիս հայաստանյան գործունեության արդյունավետության հետ կապված մեծ վերապահումներ ունեմ: Փողեր են բերում և փորձում են այստեղ ծրագիր անել: Իրականում թե որքանով է այդ ծրագիրը այս պետությանը պետք, թե ինչքանով էր կոնկրետ այս խոշորացումը Հայաստանին պետք՝ դժվարանում եմ ասել: Հայաստանում ընդամենը 1000 փոքր ու մեծ գյուղեր ու քաղաքներ կան: Այդ ինչ մեծ խնդիր է, որ մենք չենք կարողանում դրանց կառավարման հարցերը լուծել:

Ամեն ինչը եղել է կամայական, ոչ թե տնտեսական ու քաղաքական կամ սոցիալական հենքի վրա: Իրականում նպատակը տնտեսական արդյունավետությունը չի եղել: Նեղ, անձնական հարցերի լուծման մեթոդով են առաջնորդվել: Փող աշխատելու սկզբունքով: Հիմա այդ ամենը չկա, հիմա եկածները ազատ մտածող ու առաջնորդվող մարդիկ են: Թող եղածի հիման վրա նոր կոնցեպցիա մշակեն:

Այլապես կարող է շատ ավելի մեծ վնաս հասցնենք: Մինչ այդ շատ անորոշ է մարզպետ, մարզ հասկացողությունը: 20-25 տարի անց էլ մարզի ամբողջական կարգավիճակը անհասկանալի է: Ո՞նց, ի՞նչ ձևով է աշխատելու, ինչպե՞ս է իրականացնելու տարածքային կառավարումը: Ի՞նչ լծակներ ունի: Պարզ է, որ իր գործողությունների մեջ աշխատում է վարչական ադմինիստրատիվ ռեսուրս այնքանով, որ ինքը նշանակված է կառավարության կողմից, իսկ գյուղապետն ընտրված է: Փաստորեն նույնիսկ ժողովրդավարական ինստիտուտը չենք ուզում ընդունել: Պետք է մտածել, թե ինչպես են համատեղում տարածքային և տեղական ինքնակառավարման ինստիտուտները»:

https://cdn2.img.armeniasputnik.am/images/1399/92/13999217.jpg

Նույն հարցի առնչությամբ տնտեսագիտության պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ևս լուրջ մտահոգություններ ներկայացրեց. «Մասնավորապես բացահայտ է, որ այն, ինչ որ այսօր իրականացվում է, դրամաշնորհային ծրագիր է: Դա ապացուցման կարիք չունի: Խոստումները, որ դրամաշնորհը ստանալիս տվել են պետական այրերը, հիմա կառավարման համակարգում չեն, բայց նրանց խոստումները ինստիտուցիոնալ առումով անցել են նորերին: Պսևդոփաստարկ է ներկայացվում խնայողությունների առումով: Դա ընդամենը մեկ տարվա խնայողություն կարող է լինել: Հաջորդ տարիների բյուջեներում այդպիսի էֆեկտներ չկան: Կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ ոչ միայն կարող են որոշել համայնքի փոխարեն, այլ օրենք են ընդունել, օրենքի մեջ փոփոխություն մտցրել, որ բոլորովին պարտադիր չի հաշվի նստել համայնքի կարծիքի հետ: Սա աղաղակող հակադեմոկրատական, հակասահմանադրական փաստ է: Առաջնահերթ պետք է դրա դեմ պայքարել:

Այդքանով հանդերձ՝ ես չեմ պնդում, որ խոշորացում ընդհանրապես չի կարելի, և դա 100%-ով անընդունելի է: Մի դեպքում կարելի է, երբ երկու համայնքներ կամավոր, հաշվի առնելով միավորման հնարավոր օգուտները, իրենք կմտածեն իրենց «ամուսնության» մասին, ոչ թե «պարտադրաբար կամուսնանան»: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոշորացված համայնքներում տոտալ դժգոհություն է: Պարադոքսն այն է, որ հենց իշխանական լրատվամիջոցներով հաճախ հաղորդումներ ու հաղորդագրություններ են գնում մարդկանց ընդգծված դժգոհության մասին: Եթե կառավարությունն իսկապես ուզում է ներկայանալ որպես ժողովրդավար երկրի կառավարություն, անպայման պետք է այդ օրենքը դնի քննարկման և փոփոխություններ կատարի, որովհետև չի կարելի բռնանալ մարդկանց կամքին: Թույլ և ուժեղ համայնքները իրար միացնելով, առանց իրենց համաձայնության, հարց է առաջանում, թե որտեղից պետք է լինի համայնքի ղեկավարը: Մյուս կողմից՝ ուժեղ համայնքը պետք է աշխատի, պահի նաև թույլին: Մինչդեռ դա պետության գործառույթն է: Արդյունքում ունենք դժգոհություն, որ արհամարհվում, անարձագանք մնալով խեղդվում է, և մարդիկ կառավարության առաջ անարդյունք բողոքներից հետո սկսում են հեռանալ: Բազմաթիվ սահմանամերձ ու լեռնային համայնքներում մնացել են տատիկ-պապիկներ»:

19 տարի առաջ պրոֆեսոր Նորայր Մանասերյանի համահեղինակությամբ հրապարակեցինք համայնքների խոշորացման վնասների վերաբերյալ աշխատություն: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրապարակման հաջորդ օրն իսկ արձագանքեց. մեզ հետ ունեցած հանդիպումից հետո սառեցրեց սկսած գործընթացը: Ցավոք, ամեն եկող կառավարության հետ գրանտակերները փորձում են իրենց գործը թարմացնել: Եվ անընդհատ փորձում են բերել ինչ-ինչ փաստարկներ, հիմնավորել, շահագրգռել կառավարությանը: Գրանտ տվողները այն կառույցներն են, որոնք միաժամանակ գուժել են Հայաստանում 1 մլն բնակչություն ունենալու հեռանկարը: Եթե այդ աղբյուրները դնում ենք կողք կողքի, պարզվում է, որ 80-90%-ով դրանք նույնն են: Իրենք կանխատեսում անում են, իրենք էլ ուզում են մոտեցնել այդ թվերը իրականությանը: Այդ դեպքում ինչի՞ համար են Հայաստանի քաղաքացիներն ու քաղաքացիական հանրությունը, պետությունը, կառավարությունը: Պետությունը պետք է ավելի լուրջ վերաբերմունք ցուցաբերի: Դժգոհ են համայնքի ներկայացուցիչները, համայնքապետերը, փորձագետները, գիտնականները: Կառավարության առանցքային դեմքերի մի մասն էլ, որ ճիշտ են հասկանում իրականությունը, ընդունում են հարցի լրջությունը, բայց կարծես թաքնված վախ ունեն: Ուղղակի չի հասկացվում, թե ումից կամ ինչից, որը թույլ կտար տրամաբանական որոշման գալ: Սա արդեն խիստ մտահոգիչ է:

Անցած դարի 50-60-ականներին սկսվեց, 70-ականներին կանգնեցվեց գյուղերի խոշորացման առաջին գործընթացը: Դրա հետևանքով ՀՀ-ում ավելի քան 200-250 գյուղ ամայացել է: Սա Հայաստանի համար սարսափելի մեծ թիվ է: Պատերազմի մեջ գտնվող երկիրը չի կարող նման անլուրջ պահվածք դրսևորել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում