Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Էյֆորիան արդեն անցել է, Նիկոլ Փաշինյանին դժվար ժամանակներ են սպասվում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն է։

Պարոն Հովհաննիսյան, Ազգային ժողովում տրանսգենդերի ելույթի հետ կապված միջադեպից հետո սրվեցին «Բարգավաճ Հայաստանի» եւ «Իմ քայլի» հարաբերությունները, մեղադրանքներ հնչեցին քաղաքական պրովոկացիաների մասին։ Ըստ Ձեզ, ի՞նչ զարգացումներ են հնարավոր այդ ուղղությամբ։

-Եվրամիության պատվիրակության եւ Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դեսպանների կոշտ և Հայաստանի համար հեռահար և ծանր հետևանքներով հղի արձագանքը ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած խայտառակ իրադարձության կապակցությամբ միանգամայն կանխատեսելի էր: Եթե հաշվի առնել այն, որ արևմտյան արժեհամակարգի տեսանկյունից հոմոֆոբիան դասվում է մարդատյացության դրսևորումների շարքում, ապա հասկանալի է, թե ինչու էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված կոշտ գնահատականներ հնչեցնել ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի՝ իր զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանելիության մասին:

Առանց այդ էլ արևմտյան երկրները չեն շտապում Հայաստանում արտաքին ներդրումների խրախուսման հարցում, իսկ հիմա, եթե ԱԺ մեծամասնությունն անհրաժեշտ քայլեր չձեռնարկի, Հայաստանը կդասվի հոմոֆոբ իզգոյ երկրների շարքում , որտեղ ատելության և մարդատյացության մթնոլորտը հասնում է վտանգավոր աստիճանի: Խորհրդարանական մեծամասնությունը պարտավոր էր անմիջապես՝ մինչև Նիկոլ Փաշինյանի Ստրասբուրգ մեկնելն ու ԵԽԽՎ-ում ելույթ ունենալը, հրավիրեր արտահերթ նիստ և լուծեր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի ազատման հարցը: Դրա փոխարեն տույժի ենթարկվեց Հայ առաքելական եկեղեցու քահանան, ով համարձակվել էր բարձրաձայնել կրոնական տեսակետը հարցի վերաբերյալ: Կարծես ոչ թե Հայաստանի ԱԺ-ն է պարտավորվել Եվրոպայի Խորհրդի առջև՝ որպես այդ միջազգային կազմակերպությանն անդամակցելու նախապայման, հանդուրժողականություն ցուցաբերել կրոնական, ազգային, սեռական փոքրամասնությունների նկատմամբ, այլ Հայ առաքելական եկեղեցին է այդ պարտավորությունը ստանձնել և այժմ ստիպված է պատժել Աստծու սպասավորին աշխարհիկ մոտեցումների փոխարեն կրոնական մոտեցումներ ցուցաբերելու համար:Ստացվում է, որ մեզանում արդեն օրինաչափություն է դարձել նման դեպքերում քավության նոխազներ գտնելը, ինչպես վերջերս եղավ վարչապետի մաքսատուն այցելության ժամանակ, երբ հաստատությունում փնթի ու անպարկեշտ մթնոլորտի ստեղծման համար ղեկավարներին պատժելու փոխարեն պատժիչ մահակը բաժին հասավ մի խեղճ շարքային մաքսավորի: Այս հարցում էլ իր հոգևոր պարտքին հավատարիմ քահանային որոշեցին դարձնել քավության նոխազ՝ Նաիրա Զոհրաբյանին՝ Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ խմբակցության մյուս անդամներին պատասխանատվությունից ազատելու համար: Դա այն դեպքում, որ Նաիրա Զոհրաբյանը նախկինում հինգ տարուց ավել գլխավորել է ԱԺ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովը, այդ ամբողջ ժամանակաշրջանում և նաև այսօր ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական պատվիրակության անդամ է և չէր կարող չհասկանար, թե որքան է այս սադրանքը մռայլեցնելու մթնոլորտը ԵԽԽՎ –ում Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցի ու ելույթի ժամանակ: Այո, ԱԺ-ում այդ սկանդալային «քննարկումների» ժամանակը՝ վարչապետի այցին նախորդող օրերը, մտածված էին ընտրված: Նպատակը, անշուշտ, վարչապետի այցը ձախողելն էր: Եվ այդ սադրանքի կազմակերպիչներն իրենց նպատակին հասան՝ Ստրասբուրգ այցելության նախաշեմին վարչապետը ստիպված էր ունկնդրել եվրոպական երկրների դեսպանների ու ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայցուցչյան կոշտ հայտարարությունները կատարվածի վերաբերյալ, և ոչ ոք չէր կարող այդ պայմաններում կանխատեսել, թե դրանից հետո ինչ ընթացք կունենա Փաշինյանի այցը Ստրասբուրգ: Գուցե հաշվարկը հենց դրանում էր՝ կանխել ՀՀ վարչապետի այցը և ելույթը ԵԽԽՎ-ում: Միայն Նիկոլ Փաշինյանի խիզախության և անձնական խարիզմայի շնորհիվ, ինչպես նաև ի շնորհիվ այն բանի, որ ադրբեջանցի պատգամավորների հերթը հարցեր տալու ու ելույթներ ունենալու համար չհասավ, հաջողվեց կանխել «տրանսգենդերային» սկանդալի շարունակությունը Ստրասբուրգում:

Հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ խմբակցությունից մյուս պատգամավորների հայտարարությունները, որոնք այսօր էլ արդարացնում են ԱԺ-ում կատարվածը, չի կարելի սահմանափակվել միայն Նաիրա Զոհրաբյանի պաշտոնանկությամբ, այլ խոսքը պետք է գնա ԲՀԿ խմբակցության անդամներին բոլոր խորհրդարանական պաշտոններից ազատելու մասին: Երկիրը միջազգային հարթակներում հարվածի տակ դնող ուժը չպետք է հայտնվեր ԱԺ-ում, իսկ եթե ընդամենը 8 տոկոս քվեյով սողոսկել է ԱԺ, ապա պետք է զրկվի որևե հանձնաժողովում ղեկավար դիրքեր զբաղեցնելու հնարավորությունից: Չմոռանանք, որ ավելի շատ ձայներ հավաքած «Ելք» խմբակցությունը նախորդ ԱԺ-ում և ոչ մի պաշտոն չէր զբաղեցնում: ԲՀԿ-ից պատգամավորները պետք է նաև հեռացվեն բոլոր միջազգային խորհրդարանական պատվիրակություններից, քանզի ստեղծված պայմաններում՝ եվրոպական դեսպանների և ՄԱԿ-ի ներկայացուցիչի միահամուռ խիստ բացասական գնահատականների լույսի ներքո, չեն կարող միջազգային խորհրդարանական կազմակերպություններում արդյունավետ ներկայացնել ու պաշտպանել Հայաստանի ազգային շահերը: Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը ԱԺ ղեկավարությունից ու ԱԺ մեծամասնությունից պահանջում է անհապաղ ձեռնարկել այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր՝ չեզոքացնելով Եվրամիության հետ համապարփակ համաձայնագրի իրագործման ճանապարհին առաջացած ներկայիս վտանգավոր խոչընդոտը: Կասկած չի հարուցում, որ սա ԲՀԿ-ի կազմակերպած սադրանքն էր և, ինչպես ապացուցեց Ալեն Սիմոնյանը, հենց բհկական Զոհրաբյանն է հրավիրել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին ԱԺ լսումներին մասնակցելու և ելույթ ունենալու, որպեսզի հետո «բռնիր գողին» բացականչություններով «սորոսականների», իսկ իրականում արևմտյան արժեհամակարգի դեմ պղտոր ալիքներ բարձրացնի՝ Ծառուկյանին ու մյուս բհկական վայ-պատգամավորներին «խորիմաստ մտքեր» արտահայտելու հնարավորություն ընձեռելով:

Այս ամենի մեղավորները բոլոր նրանք են, ովքեր հին ընտրական օրենսգրքով և Մուկուչյանի առաջնորդությամբ ընտրություններ կազմակերպեցին ու հնարավորություն տվեցին 8 տոկոս ստացած ԲՀԿ-ին 26 մանդատ ստանալ նոր ԱԺ-ում: Եթե նոր իշխանությունները չսթափվեն ու ԲՀԿ-ին չզրկեն ԱԺ-ում բոլոր ղեկավար պաշտոններից, այս կարգի սադրանքները կշարունակվեն, և Ծառուկյանին քայլ առ քայլ կհաջողվի վարկաբեկել ու ի վերջո տապալել Նիկոլին:

Հավատացեք, նա չի էլ հիշի, որ Նիկոլն իրեն ժամանակին խնայեց և նույնիսկ ԱԺ անցնելու հնարավորություն ընձեռեց…

ԲՀԿ-ն գործող իշխանությունների հասցեին քողարկված մեղադրանքներ է հնչեցնում, թե քաղաքական դրդապատճառներով ստուգումներ են իրականացնում Գագիկ Ծառուկյանի օբյեկտներում։

-ԲՀԿ-ն այդ մեղադրանքներով ապացուցում է, որ ամենևին էլ քաղաքական խմբավորում չէ և մտել է ԱԺ մեկ նպատակով՝ երաշխավորել Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում Գագիկ Ծառուկյանի օլիգարխիկ մենաշնորհային դիրքերի անձեռնմխելիությունը: ԲՀԿ-ն այսօր քրեածին օլիգարխիայի ռևանշի ամենավտանգավոր գործիքն է, որի հետ մեծ հույսեր է կապում Սերժ Սարգսյանը: Ծառուկյանին վերապահված է սաբոտաժի միջոցով հանրային դժգոհություններ գեներացնելու ու ՀՀԿ-ի ռևանշի համար պարարտ հող նախապատրաստելու առաքելությունը…

Վերջին շրջանում հատկապես ակտիվացել է հակաիշխանական քարոզչությունը։ Արդյո՞ք այս հանգամանքը լուրջ վտանգ է ներկայացնում։ Ի՞նչ հետեւանքներ կլինեն։

-Հիշու՞մ եք՝ ինչ ասեց Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին, երբ նրանք հանդիպեցին «Մարիոթ» հյուրանոցում: Ասեց, որ Սերժը չգիտի իրական իրավիճակն ու քաղաքացիների տրամադրությունները: Իրական կյանքից կտրվելու ու իշխանական սարդոստայնում ինքնամփոփվելու վտանգը սպառնում է յուրաքանչյուր տիրակալին: Դրա համար խելացի տիրակալները չեն կտրվում հին ընկերներից, ովքեր նրանց հետ խոսում են անկեղծ և թեկուզ տարիքի ու փորձառության բերումով չեն առաջնորդվում երիթկարիերիստներին հատուկ միշտ դուր գալու ու դրա համար կեղծավորություններ շռայլելու ձգտումով: Մաքսատան երիտասարդ աշխատակցին Նիկոլը ոչ թե պետք է գործից հաներ, այլ նրանից շնորհակալություն հայտներ, որ իրեն չխաբեց ու առանց գունազարդելու ցույց տվեց մաքսավորի աշխատատեղը: Կարող էր իրա գալու առթիվ մաքրեր, դզեր ու փչեր, ինչպես սովորաբար անում են… Հին ժամանակներում թագավորները դերվիշների շորեր էին հագնում, որ շրջեն այդ շորերով, չճանաչվեն ու տեսնեն մարդկանց իրական պայմանները: Նաև լսեն, թե մարդիկ ի՛նչ են խոսում թագավորի մասին: Այո, Նիկոլը տեսավ և ցնցվեց, թե ի՛նչ վիթխարի տարբերություն կա երիտասարդների՝ և ոչ միայն երիտասարդների, տրամադրություններում կես տարի առաջ, երբ նրանք ոգևորված օր ու գիշեր ծածանում էին եռագույնը, և այսօր, երբ նրանք չեն էլ նկատում այդ նույն եռագույնը՝ էլ ուր մնաց «արցունքներով լվալը»: Այո, որպեսզի հասկանաս այն տարբերությունը, որն, անշուշտ, կա հակաիշխանական քարոզչության և իշխանությունների իրական սխալների ու բացթողումների միջև, պետք է ապավինես հասարակ մարդկանց անկեղծությանը և չնեղսրտես նրանցից, երբ չեն կեղծավորում ու բացահայտում են իրականությունը: Էյֆորիան արդեն անցել է, և Նիկոլին սպասում են դժվար ժամանակներ: Կոշտ հակաիշխանական քարոզչությունը հնարավոր էր արհամարհել կամ անտեսել, եթե մարդկանց կյանքը օր օրի բարելավվեր, եթե հաջողվեր իրականացնել խոստացված տնտեսական հեղափոխությունը և մարդիկ համոզվեին, որ երկիրը զարգանում է ճիշտ ճանապարհով: Իսկապես, ժամանակակից մարդու գիտակցությունը պայմանավորվում է պոստմոդերնիստական նարատիվ մտածելակերպով. Կարևորը ոչ թե իրադարձությունն է, այլ դրա մեկնաբանությունը և այդ մեկնաբանության հիման վրա ընկալումը: Իսկ մեկնաբանություններն ու դրանցով պայմանավորված ընկալումները «իզմերի», այսինքն՝ կոնցեպտուալ մոտեցումների դաշտից են: Այդ «իզմերը» կամ կոնցեպտուալ մոտեցումները, ինչպես իրենք են խոստովանել, խորթ են Նիկոլ Փաշինյանին ու իր թիմակիցներին: Նրանք գերադասում են գործել ու հայտարարություններ անել ըստ նպատակահարմարության՝ եվրաատլանտյան արժեհամակարգը գովաբանելուց ու ԵԱՏՄ-ն Հայաստանի համար վնասարար կառույց համարելուց մինչև նույն ԵԱՏՄ-ն արժեվորելու լայն դիապազոնում: Սակայն պետք է հաշվի առնել այն, որ այդ «հակակոնցեպտուալ», բոլոր տեսակի «իզմերից» խուսափող կեցվածքը վստահություն չի ներշնչում և ոչ մեկին՝ թե՛ արտաքին աշխարհում, թե՛ երկրի ներսում: Արտաքին աշխարհում այն ձևավորում է այն պատկերացումը, թե քեզանից հնարավոր է սպասել ցանկացած անակնկալ, իսկ սեփական քաղաքացիների մոտ այն գեներացնում է կասկածներ՝ երկիրը ճիշտ և կանխատեսելի ճանապարհով տանելու քո ընդունակության վերաբերյալ: Եվ վերջապես Ձեր հարցի համատեքստում պետք է ընդգծեմ, որ այդ կոնցեպտուալ կամ գաղափարական անորոշությունը Նիկոլ Փաշինյանի թիմին դարձնում է չափազանց խոցելի հակաիշխանական քարոզչության համար…

Կա արդյո՞ք արտաքին ազդեցություն՝ գործող իշխանության դեմ հակաքարոզչության մասով՝ հաշվի առնելով ռուսական լրատվամիջոցների վերջին շրջանի վարքը։

-Գեղամյանական-բարգավաճական «հինգերրորդ շարասյունը» իր առջև նպատակ է դրել անվստահություն ներշնչել Նիկոլ Փաշինյանի վարչախմբի նկատմամբ և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին: Երկու ուղղություններով շատ ինտենսիվ աշխատում են՝ գործի դնելով այն վիթխարի նյութական միջոցները, որոնք այս տասամյակների ընթացքում թալանել են մեր ժողովրդից: Ավաղ, մեր իրավապահ մարմինները չկարողացան մեր պետությանը վերադարձնել այս տարիներին թալանածի գոնե մի զգալի մասը: Ավելին՝ հեղափոխության նախաշեմին ու հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր, ֆիզիկական անձանց կողմից արտասահման ՀՀ-ից արտահանված դրամական միջոցները կազմել են պաշտոնական տվյալներով մեկ միլիարդ 188 միլիոն 400 հազար դոլար, ինչը ֆինանսական միջոցների ամենաբարձր արտահոսքի ցուցանիշն է նախորդ տասը տարվա կտրվածքով: Թե ինչքա՛ն հարստություններ են նարկոտրաֆիկի և այլ զարտուղի ճանապարհներով տեղափոխել ոչ ոք ստույգ չի կարող ասել, բայց որ այդ թիվը նույնքան տպավորիչ է՝ կասկած չի հարուցում: Փաստորեն սերժսարգսյանական ռեժիմի պարագլուխներին հաջողվել է, ինչպես ժամանակին դա հաջողվեց անել երրորդ ռեյխի պարագլուխներին, տեղափոխել իրենց գողոնի առյուծի բաժինը արտասահման ու հուսալիորեն գողացածը պահել: Այդ վիթխարի միջոցները ժամանակակից աշխարհում լուրջ քաղաքական ազդեցության լծակ են, և այդ լծակն այսօր աշխատում է Հայաստանում ռազմական հեղաշրջման կազմակերպման օգտին: Այդ ծրագրերի մասին խոսվում է բարձրաձայն, իսկ մեր ԱԱԾ-ն չի ցանկանում դրանով զբաղվել: Ձեր կայքում իմ նախորդ հրապարակման մեջ ես շատ կոնկրետ և անվանապես դիմել էի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին ոչ թե սոցցանցերում ինչ-որ ֆեյքերի, այլ ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության կայքում հրապարակված՝ մինչև հեղափոխությունը հայ-ռուսական միջխորհրդարանական մշտական հանձնաժողովի համանախագահ Արտաշես Գեղամյանի սկանդալային հրապարակումների կապակցությամբ: Այդ իմ հրապարակումից հետո Գեղամյանը հասցրել է նույն ոճով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ազգային դավաճանության ու Արևմուտքին ծախվելու մեջ մեղադրող ևս երեք հոդվածներ հրապարակել նույն «Ռեգնումում»: Դրանից հետո ո՞վ իրավունք ունի ռուսաստանցի որևե լրագրողի կամ վերլուծաբանի նմանատիպ դատողություններ անելու համար մեղադրել: Տաս օրը մեկ հաճախականությամբ ՀՀ ԱԺ չորս գումարումների պատգամավորը թվարկում է տարբեր ամերիկյան կազմակերպությունների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաշառվածության մասին, մեղադրում է նրան Հայաստանը վաճառելու մեջ, իսկ ՌԴ-ում ՀՀ Դեսպանը, որն առաջինը պետք է անհանգստանար այդ կապակցությամբ, լռում է, իսկ մեր ԱԱԾ-ն չի բարեհաճում դադարեցնել ՀՀ պետականությանը վնասող այս կեղծ մատնությունների շարքը: Իր ապրիլի 9-ին հրապարակված հոդվածում այդ կեղծ մատնիչը հայտարարում է, որ Ռեգնումում իր հրապարակված հոդվածների գլխավոր եզրահանգումն այն է, որ «եթե Հայաստանում արևմտյան կազմակերպությունների քայքայիչ գործունեությանն օպերատիվ և կոշտ միջոցներով վերջ չդրվի, ապա պետականության քայքայման այդ նույն տեխնոլոգիաները մեր արևմտյան «բարեկամները» կփորձեն իրականացնել Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի հանրապետություններում»: Ինչպես տեսնում ենք, Դատարկ Դհոլը համեմատում է ՄԱԿ-ի լիիրավ անդամ սուվերեն պետությանը ՌԴ հյսիսկովկասյան ինքնավարությունների հետ, բայց այստեղ նաև պակաս վրդովեցուցիչ չէ այն, որ այդ ստահակը դրան վրադիր կոչ է անում Ռուսաստանին սուվերեն պետության տարածքում «օպերատիվ ու կոշտ ձևով վերջ դնել» արևմտյան ներկայությանը: Ահավասիկ հենց այս կետում են բացահայտվում Հայաստանին մեկուսացնելու ու ծնկի բերելու սերժսարգսյանական հանցագործ բանդայի ծրագրերը: Հիշեցնեմ, որ Սերժի կողմից Դատարկ Դհոլ անվանակոչված Գեղամյանն ԱԺ վերջին ընտրություններին մասնակցում էր ՀՀԿ-ի ցուցակով: Այդ իր վերջին հոդվածում Ռեգնումում, որն ունի ամպագոռգոռ խորագիր՝ «Հարցը հայոց պետականության լինել կամ չլինելու մեջ է», նա մեղադրում է հայ քաղաքագետներին՝ ի դեմս Անդրիաս Ղուկասյանի ու Մանվել Սարգսյանի, «Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վարկաբեկման մեջ»:

Որպես սեփական մեղադրանքների հիմք ներկայացված են նրանց հրապարակումներն առաջին լրատվականի կայքում, որը, ինչպես նաև այդ հեղինակները, Դհոլի կարծիքով ֆինանսավորվում են ԱՄՆ-ի կողմից: Կարծում եմ, որ Արման Բաբաջյանյանը ճիշտ կանի, եթե այս առիթով պատգամավորական հարցապնդումով դիմի ԱԱԾ-ի պետ Արթուր Վանեցյանին՝ վերջապես պարզելու համար, թե դեռ ինչքա՛ն կարելի է հանդուրժել արտասահմանյան մամուլում «նախկինների» հակապետական քարոզչությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում