Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Իջևանում։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօր օրս անցկացրի մանկությանս ընկերներիս հետ՝ Իջևանում: Մոտավորապես այնպես՝ ինչպես նկարագրված է «Երկրի հակառակ կողմի» ստորև բերվող գլխում:
Ըստ վեպի սյուժեի՝ Լոզանի մի բարում նստած՝ երազում եմ Հայաստանի մասին: Գրվել է 2008թ. մայիսին:
Այն ժամանակ ընկերներիս ծածկանունով եմ ներկայացրել՝ հնարավոր հետապնդումներից նրանց պաշտպանելու համար»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2294719084181807