Thursday, 28 03 2024
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր

Փաշինյանի պարտությունը սկսվելու է գյուղից

Հեղափոխությունից հետո Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերը կառավարման համակարգի փլուզման կանխարգելումն էր և հին համակարգի հիմքի վրա նորի կառուցումը։ Առաջին խնդիրը կարծես թե լուծվել է։ Կառավարման համակարգը չփլուզվեց, և պետությունը կարողացավ խուսափել ավելորդ ցնցումներից։ Բայց երկրորդ խնդիրը դեռևս մնում է չլուծված ու առկախված։

Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը դեռևս չի հաջողվել արդյունավետ և ժամացույցի ճշգրտությամբ կառավարման համակարգ ստեղծել։

Ներկայիս կառավարման համակարգը հնի կարկատված ու մաշված տարբերակն է։ Այսինքն գործ ունենք հիբրիդային համակարգի հետ, որը չափազանց դժվար է տեղից շարժվում և գործում է իներցիայի ուժով, երբեմն ինքնաբերաբար և երբեմն էլ վարչապետի հեղինակությամբ պայմանավորված։ Բավականին հաճախակի են դարձել «սաբոտաժի» դրսևորումները, այսինքն առանձին գերատեսչություններ և դրանց կազմում գտնվող վարչություններ խառնաշփոթի մեջ են և ոչ միշտ են ըստ պատշաճի կյանքի կոչում իրենց առջև դրված խնդիրները։

Պարգևավճարները դիտարկվում են որպես խառնաշփոթը ժամանակավոր կառավարելի դարձնելու միջոցներ։ Պատահական չէ, որ ամենից շատ ու հաճախ պարգևատրվում են հենց ՊԵԿ աշխատակիցները, քանզի վերահսկողությունից դուրս գալու հակվածությունը այդ համակարգում շատ ավելի մեծ է։

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում պետական ինստիտուտների աշխատանքի ոգեշնչման աղբյուրը կաշառքն ու վախն էին։ Բայց հիմա ո՛չ կաշառք կա և ո՛չ էլ վախի մթնոլորտ, և դրանից ելնելով չկա նաև աշխատանքի ոգեշնչման աղբյուր։ Փաշինյանի կառավարությունը դեռևս չի կարողացել ցույց տալ այլընտրանքը։

Այս ամենից բացի պետությունը ամբողջությամբ չի կարողացել հաղթահարել հեղափոխության հետևանքները։ Հեղափոխական շունչը դեռևս շարունակում է անտեսանելի կերպով պահպանել իր ծանր ներկայությունը։ Այլ խոսքով ասած հեղափոխությունը եկավ և կոտրեց «դժոխքի դարպասները», որի հետևանքով հանրային բոլոր արատավոր երևույթները ազատություն ստացան՝ բանտարկված «ոգիների» նմանությամբ դուրս թռչելով վանդակներից։

Ասվածի վառ ապացույցն են հեղափոխական փոքրիկ դրսևորումները Հայաստանի գյուղերում և քաղաքներում։ Գյուղերը որպես այդպիսին ներկայումս ամենամեծ սպառնալիքն են կառավորղ ուժի համար և բառի բուն իմաստով։ Եթե գյուղական համայնքների առջև ծառացած բարդագույն խնդիրները շարունակեն չլուծված ու առկախված մնալ, ապա Փաշինյանի կառավարության պարտության մեկնարկը սկսվելու է հենց գյուղերից։

Խնդիրն այն է, որ կառավարությունը գյուղական համայնքների քիչ թե շատ զարգացման և ռեֆորմների ծրագիր դեռևս չի ներկայացրել։

Գործը խոսքից և «կենացներից» այն կողմ դեռևս չի անցել։ Առաջ խնդիրները խեղդվում էին մարզային կլանների միջամտությամբ և գյուղացիներին կամավոր ստրկության դատապարտող վարկերի միջոցով։ Սերժսարգսյանական այս մեթոդը այլևս չի կարող աշխատել, իսկ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի «բանակցություններ վարելու հմտությունը» երկար չի կարող պահպանել կայուն ծանր իրավիճակը։

Կառավարող ուժը դեռևս չի պատասխանել այն հարցին, թե ինչպե՞ս է ի վերջո կազմակերպելու մթերման գործընթացը։ Կարծես թե այս տարի բնությունը Փաշինյանի կողմից չէ և առատ բերք է սպասվում։ Իսկ կառավարությունը այդ բարդագույն գործընթացին նախապատրաստվելու փոխարեն անզգույշ քայլերով աստիճանաբար ոչնչացնում է այդ կարևորագույն ենթահամակարգը։

Ի դեպ Դավիթ Սանասարյանին բանագնացի առաքելություն շնորհելու փաստը վկայությունն է այն բանի, որ կառավարող ուժը դեռևս դուրս չի եկել հեղափոխության տրամաբանությունից։ Այլ բացատրություն կարծես թե չկա, քանի որ նմանատիպ միջամտությունը կարելի է արդարացնել միայն արտակարգ իրավիճակի գոյությամբ։ Այլ պարագայում ՊՎԾ պետը պարզապես չի կարող տեղական ինքնակառավարման մարմիներում ի հայտ եկած խնդիրիների ժամանակ հանդես գալ որպես միջնորդ։ Դա դուրս է Սանասարյանի լիազորությունների շրջանակից։ ՏԻՄ-ը առաջնային մանդատով սահմանադրական ինստիտուտ է և նրա ինքնակառավարումը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայով։

Փաստորեն իր հեղափոխական փիլիսոփայությամբ Փաշինյանը հողին է հավասարեցնում այնպիսի կարևորագույն ինստիտուտ, ինչպիսին է ՏԻՄ-ը, ինչը էլ ավելի է խորացնում խառնաշփոթը։ Գյուղական համայնք-մարզպետարան-կառավարություն օրգանական կապը ոչնչացված է, իսկ մարզպետարաններն էլ որպես ինստիտուտ կարծես թե դատարկ տարածություն լինեն։

Խնդիրներն այս դեռևս տեսանելի չեն, վարչապետի բարձր տոնայնությունն ու աջ պոպուլիզմը դեռևս կարողանում են քողարկել ծխացող թմբիրը, առօրեական շատախոսություններն աննկատ են դարձնում պետության հիմքերում տեղադրվող ականը։ Եթե Փաշինյանը վաղ թե ուշ քայլեր չձեռնարկի այս խառնաշփոթը համակարգելու ուղղությամբ, ապա ականն անխուսափելիորեն պայթելու է։ Պետական կառավարման համակարգն ու ինստիտուտները չեն կարող հավերժ գործել անվերահսկելի քաոսի և կարկատված ու փտած հիմքերի պայմաններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում