Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Ծաղկազարդի օրը հավատացյալներին կոչ է արել աղոթել Սուրբ հողում և Մերձավոր Արևելքում իրավիճակի բարելավման համար:
Քահանայապետն իր խնդրանքն առաջին հերթին ուղղել է երիտասարդ կաթոլիկներին, քանի որ արդեն ավելի քան 30 տարի տոնը համընկնում է Կաթոլիկ երիտասարդության համաշխարհային օրվա հետ:
Ծառայությունից առաջ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը օրհնել է արմավենու և ձիթենու ճյուղերը, որոնցով ավելի քան 50 հազար մարդ է եկել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: