Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

«Իսրայելը գիտի, որ իր թիկունքում միշտ կանգնած է Ամերիկան». իսրայելական դասեր՝ Հայաստանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

– Պարոն Լապշին, կուզենայի իմանալ Ձեր կարծիքը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումից հետո: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մի քանի առիթներով հայտարարել է, որ հայկական զինված ուժերի պաշտպանական քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, և հայկական կողմը պասիվ պաշտպանությունից անցնելու է ակտիվ պաշտպանության, ավելի հարձակողական, ոչ ստանդարտ, կանխարգելիչ կամ պատժիչ գործողությունների, հակառակորդի սանձահարմանը և այլն: Վիեննայի հանդիպումից ժամեր անց նա Նյու Յորքում հայտարարեց, թե այսուհետ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի փոխարեն  լինելու է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» բանաձևը: Այսինքն՝ եթե Ադրբեջանը նոր պատերազմ սկսի՝ նոր տարածքներ կկորցնի: Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը պատասխանեց, թե իրենք ցանկացած պահի կարող են սկսել մարտական գործողություններ և հրահանգեց ադրբեջանական զինուժին պատրաստ լինել:

– Ես շատ են լսել նմանատիպ հայտարարություններ Իսրայելում, օրինակ՝ հռետորաբնությունը Իսրայելի առաջնորդի և Իրանի միջև: Մեկը ասում էր՝ «մենք հարված կհասցնենք ձեզ», մյուսը պատասխանում էր՝ «մենք էլ ձեզ հարված կհասցնենք», թեև բոլորն էլ լավ հասկանում են, որ ոչինչ էլ չի լինի: Կարծում եմ՝ նույն իրավիճակն էլ այստեղ է. և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը հիմնականում հայտարարություններն անում են ներքին լսարանի, սեփական բնակչության համար: Հայաստանի այս հայտարարությունները չեն նշանակում, որ հայկական բանակը կգրավի Բաքուն կամ թեկուզ Եվլախը: Դրա մասին խոսք էլ չկա, ոչ էլ դա պետք է ու հավանաբար հնարավոր էլ չէ: Այսօր գոյություն ունեցող ստատուս-քվոն բոլորին էլ ձեռնտու է: Հայաստանը վերահսկում է բոլոր ռազմավարական բարձունքները Ղարաբաղում, և իրեն ո՛չ ավելին է պետք, ո՛չ էլ պակաս: Եթե նայենք Ղարաբաղի աշխարհագրությանը՝ կտեսնենք, որ հայկական դիրքերից այն կողմ սկսվում են հարթավայրերը: Հայաստանը կարիք չունի առաջ շարժվելու, քանի որ այնտեղ նա ոչ շահավետ վիճակում կհայտնվի: Ավելի ձեռնտու է պահել ռազմավարական բարձունքները: Ադրբեջանի կողմից էլ այս ամենը ակնհայտ է: Բնական է, որ Զաքիր Հասանովը, – ի միջի այլոց, հենց Զաքիր Հասանովն էր բանակցում Իսրայելի հետ ինձ ազատելու հարցի շուրջ, – նման հայտարարություններ է անում, որպեսզի Ադրբեջանի բնակչությանը ցույց տա, թե ինչ ուժեղ են իրենք, և ոչ ոք չի համարձակվում իրենց առջև նախապայմաններ դնել, սպառնալ և այլն: Թեև բոլորն էլ, այդ թվում՝ Ադրբեջանի բնակչությունը շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանը չի կարող վերադարձնել Ղարաբաղը զենքի ուժով: Հետևաբար նման հայտարարությունները, ըստ իս, լուրջ չեն և արվում են ներքին լսարանի համար:

– Դուք խոսեցիք Արցախի Պաշտպանության բանակի կողմից վերահսկվող ռազմավարական բարձունքների մասին, բայց խնդիրն այն է, որ ինչպես վերջերս հիշեցրեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ըստ բանակցությունների սեղանին դրված նախագծի, Արցախի անվտանգության գոտին կազմող այդ տարածքները առևտրի առարկա են ու պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Հայաստանում այս առաջարկն անընդունելի են համարում, որովհետև նման զիջման դիմաց որևէ առարկայական բան չի առաջարկվում հայկական կողմին: Հիմնախնդրի կարգավորման այս բանաձևը, Ձեր կարծիքով, պե՞տք է փոխվի:

– Կրկին, եթե զուգահեռներ անցկացնենք Իսրայելի հետ, ապա կտեսնենք, որ շատ նմանություններ կան: Երբ Իսրայելը բանակցություններ էր վարում Եգիտպոսի հետ Սինայ թերակղզին վերադարձնելու հարցի շուրջ, –  Իսրայելը գրավել է Սինայը 1967-ին և վերադարձրել 1981-ին, – այդ բանակցությունների ետևում կանգնած էր Միացյալ Նահանգները, որը շատ հստակ հետաքրքրություն ուներ հասնել խաղաղության համաձայնագրի, որպեսզի Իսրայելը հետ քաշի իր զորքերը Սուեզի ջրանցքից, և նավերը կարողանան անցնել այդ ջրանցքով: Այսինքն՝ այս ամենի ետևում կանգնած էր եվրոպացիների և ամերիկացիների բազմամիլիարդ շահը: Բնականաբար, պետք էր հաշվի առնել նաև Իսրայելի շահերը, որովհետև նա ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցն է Մերձավոր Արևելքում: Իսրայելից ավելի մերձավոր դաշնակից Միացյալ Նահանգները տարածաշրջանում չունի: Ուստի նրանք ճնշում գործադրեցին և՛ Իսրայելի, և՛ Եգիպտոսի վրա: Իսրայելի զիջումը ամբողջությամբ Սինայը լքելն էր. Իսրայելը կորցրեց ռազմավարական հենակետեր: Իսկ Եգիպտոսից պահանջեցին ամբողջությամբ ճանաչել Իսրայելը, քանի որ մինչ այդ Իսրայելի և Եգիպտոսի հարաբերությունները մոտավորապես այնպիսին էին, ինչպիսին ձեր հարաբերություններն են Ադրբեջանի հետ: Եգիպտոսը ճանաչեց Իսրայելը, բացվեցին դեսպանատներ, բացվեցին սահմանները: Եվ բացի այդ, այն տարածքները, որոնք լքեց Իսրայելը, մինչ օրս ապառազմականացված են: Իսրայելի, Միացյալ Նահանգների և Եգիպտոսի միջև ստորագրված պայմանագրով եգիպտացիները իրավունք չունեն այնտեղ ունենալ ծանր զինտեխնիկա և կարող են պահել առավելագույնը 500 զինվոր:

– Եվ բոլոր այս համաձայնությունները…

– Այո, բոլոր այս համաձայնությունները պահպանվում են, հարգվում են: Օրինակ, եթե հանկարծ Եգիպտոսին պետք է օպերացիա իրականացնել թմրանյութ վաճառողների դեմ, նա հարցում է անում երեք երկրների կողմից կազմված և մինչ օրս գործող հանձնաժողովին, որտեղ Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես այդ պայմանագրի երաշխավորը: Եթե Իսրայելը համաձայնություն է տալիս, որ Եգիպտոսը տանկեր մտցնի այդ տարածք՝ ծայրահեղական խմբավորումներին չեզոքացնելու համար, Եգիպտոսը դա անում է: Բայց Իսրայելը դրա թույլտվությունը տալիս է ընդամենը 72 ժամով, որից հետո Եգիպտոսը պարտավոր է հանել իր զորքերը: Եվ մինչ օրս Ամերիկան Սինայ թերակղզում ունի 5-8 դիտարկման կետեր: Նրանք դիտարկում են եգիպտական զորքերի ցանկացած տեղաշարժ, այսինքն՝ հնարավոր չէ, որ Եգիպտոսը հանկարծ հարձակվի Իսրայելի վրա ավելի շահավետ դիրքերից:

Բայց Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության պարագայում չկա այդպիսի երկիր, ուժեղ տերություն, որը հետաքրքրված լիներ, որպեսզի Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ: Այսինքն՝ որևէ մեկը պատրաստ չէ հանդես գալ որպես խաղաղության պահպանման երաշխավոր:

– Համամիտ եմ Ձեզ հետ, որ Իսրայելի և Հայաստանի միջև կան շատ նմանություններ, և երբ մենք խոսում ենք Հայաստանի անվտանգության խնդիրների, շրջափակման, արտաքին սպառնալիքների դիմագրավելու մասին, շատ դժվար է խուսափել Իսրայելի հետ զուգահեռներ անցկացնելուց և Իսրայելի օրինակը բերելուց: Այս իմաստով վերջին նշանավոր իրադարձությունն, իհարկե, ԱՄՆ նախագահի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենությունը ճանաչելն էր:

Շատերը մեզ մոտ ոգևորվեցին՝ կարծիք հայտնելով, թե սա կարող է նախադեպ դառնալ, դրականորեն ազդել Արցախի ինքնորոշման ճանաչման վրա և այլն: Բայց իմ կարծիքով՝  Գոլանը բոլորովին այլ պատմություն է, և ուղիղ համեմատությունները, զուգահեռները Գոլանի և Արցախի հիմնախնդիրների միջև ճիշտ չեն: Իսրայելն, իհարկե, կարող է ասել, որ «Գոլանն էլ մեր պատմական տարածքն է», բայց, նախ, այս երկու կոնֆլիկտները տարբեր ծագումներ ունեն, աշխարհագրությունն է տարբեր, Իսրայելը գրավել է այդ բարձունքները՝ ելնելով հիմնականում անվտանգության նկատառումներից: Իսկ Արցախը ինքնորոշված տարածք է: Թերևս այս պարագայում ավելի կարևոր է Իսրայելի օրինակը, տված դասը, թե ինչպես են նրանք լուծում իրենց անվտանգության խնդիրները: Իսկ Դուք ի՞նչ եք կարծում:

– Նորից պիտի կրկնվեմ: Ամերիկան ճանաչեց Գոլանը ոչ թե այն պատճառով, որ շատ է սիրում հրեաներին, այլ այն պատճառով, որ իրենց համար շատ կարևոր է ամուր հարաբերությունների պահպանումը Իսրայելի հետ, արաբ հարևանների նկատմամբ Իսրայելի գերիշխանության պահպանումը: Ամերիկան պարզապես ամրապնդում է իր ներկայությունը Մերձավոր Արևելքի հետ, և տարածաշրջանում չկա մեկ այլ երկիր, որն այդքան հավատարիմ կլինի Միացյալ Նահանգներին: Հարցն այստեղ ոչ թե փոխադարձ սերն է, այլ փոխադարձ շահերը: Խոսքն այն մասին է, որ Իսրայելը նույնպիսի ծանր իրավիճակում է, ինչ Հայաստանը: Իսրայելը արաբական շրջափակման մեջ է: Իհարկե, Իսրայելի շրջափակումն այդքան ծանր չէ, քանի որ նա ունի ելք դեպի ծով, բայց ամեն դեպքում դժվար է, Իսրայելի սահմանները փակ են: Իսկ դուք գոնե ունեք բաց սահմաններ Վրաստանի և Իրանի հետ: Ու թեև Իսրայելը խաղաղ պայմանագիր ունի Եգիպտոսի հետ, բայց առևտրային հարաբերությունները այս երկու երկրների միջև զրոյական մակարդակի վրա են:

– Հորդանանի հետ ևս, կարծեմ, կա խաղաղ համաձայնագիր:

– Այո, Հորդանանի հետ ևս գոյություն ունի խաղաղ համաձայնագիր, իսկ մնացած երկրների՝ Լիբանանի, Սիրիայի, Սաուդյան Արաբիայի հետ… Կարելի է ասել՝ արաբական ողջ աշխարհի հետ, բացի Եգիպտոսից և Հորդանանից, Իսրայելը ոչ թե պարզապես հարաբերություններ չունի, այլ պատերազմի վիճակում է նրանց հետ՝ սկսած 1947-48 թթ.: Հարաբերություններն այնքան լարված են, որ իսրայելական քաղաքացիական ինքնաթիռները Ասիա մեկնելուց չեն կարող թռչել ամենակարճ ճանապարհով. նրանք թռչում են դեպի հարավ՝ Կարմիր ծովով, շրջանցում են Արաբական թերակղզին, այսինքն՝ դրա պատճառով կորցնում են 2-3 ժամ: Արաբական ավիաընկերությունների օդանավերն էլ չեն կարող թռչել Իսրայելի օդային տարածքով: Այս իմաստով ձեզ մոտ վիճակն ավելի լավ է, և Հայաստանի և Ադրբեջանի միջև այս հարցում կա որոշակի կոնսենսուս: Այսինքն՝ ադրբեջանական ավիաուղիները կարող են թռչել Հայաստանի վրայով: Դուք գիտեի՞ք դրա մասին: Ես լուրջ եմ ասում: Երբ ինքնաթիռը, օրինակ, Բաքվից թռչում է Նախիջևան, նա անցնում է Սևանա լճի վրայով, և շատ ադրբեջանցի զբոսաշրջիկներ պատուհանից լուսանկարում են Սևանը կամ Երևանը և հետո հրապարակում են այդ լուսանկարները համացանցում: Ես պատահական իմացա դրա մասին և հավատս ուղղակի չէր գալիս: Եվ շատ զարմանալի է, որ այսպիսի լարվածության և ռազմատենչ հայտարարությունների պայմաններում երկու երկրները թույլատրում են միմյանց քաղաքացիական օդանավերին թռչել իրենց օդային տարածքով: Իսրայելի և արաբների պարագայում վիճակն ավելի ծանր է:

– Բայց չէ՞ որ Իսրայելն այս 70 տարիների ընթացքում, ըստ էության, լուծել է իր անվտանգության հիմնական խնդիրները՝ չեզոքացնելով հակառակորդների մեծ մասին. Եգիպտոսի ու Հորդանանի հետ կնքվել են խաղաղ համաձայնագրեր, Սիրիան այլևս այն վիճակում չեն, որ վտանգ ներկայացնի Իսրայելին…

– Այո, և պարզ չէ, թե ում հետ կարելի է համաձայնագիր ստորագրել: Այսինքն՝ եթե հարցը Գոլանի բարձունքներն են՝ պարզ չէ, թե ում հետ կարելի է այդ հարցը քննարկել: Պարզ է, որ Սիրիան այսօր ուղղակի ավերված է, մասնատված է սուննիների, շիաների, դրուզների, քրիստոնյաների, այլ էթնիկ կամ կրոնական խմբերի միջև: Մեկ միասնական իշխանություն չկա և հնարավոր էր, որ այլևս չլինի:

– Ուզում եմ ասել, որ այսօր Իսրայելի հիմնական խնդիրը Իրանն է ու իրանամետ, շիայական խմբավորումները, մասնավորապես՝ Հիզբալլահը:

– Հաշվի առնելով այն, թե ինչ է այսօր տեղի ունենում Սիրիայում, կարելի է ասել, որ այնտեղ ոչ մի անվտանգություն չկա: Եվ Գոլանից զորքերը դուրս հանելը թույլ կտա այդ քաոսը տեղափոխել Իսրայելի տարածք: Այս երկրները շատ անկայուն են: Կարելի է խաղաղ համաձայնագիր ստորագրել, բայց հարց է, թե ի՞նչ կլինի դրանից հետո: Օրինակ, Հորդանանը, թվում է, փոքր, ոչ այնքան ազդեցիկ երկիր է, բայց Իսրայելն այս երկրի հետ ունի 900 կմ երկարությամբ սահման: Փոքր երկրի համար դա բավական մեծ տարածություն է: Փաստացի Հորդանանում միակ ուժը, որը պաշտպանում է խաղաղությունը Իսրայելի հետ, Հորդանանի թագավորն ու իր ընտանիքն է: Իսկ ժողովուրդը դեմ է Իսրայելի հետ խաղաղությանը: Մարդիկ դուրս են գալիս ցույցերի՝ պահանջելով խզել բոլոր համաձայնությունները Իսրայելի հետ, աջակցել պաղեստինցի եղբայրներին և այլն:

– Բայց թագավորը արևմտամետ է, այդպես չէ՞:

– Այո, բայց հարց է, թե ի՞նչ կլինի վաղը թագավորի հետ: Մենք տեսնում ենք, թե ինչ է այսօր կատարվում Իրաքում, Սիրիայում, Եմենում, Լիբիայում: Եվ վերադառնալով Հայաստանին՝ հարց է, թե կարելի՞ է խաղադրույք անել Ալիևի անձի վրա, եթե այդ մարդը անկայուն է:

– Վերևում նշեցի, որ Հայաստանը փոխում է իր ռազմական ստրատեգիան: Մեր ռազմական փորձագետներն ասում են, որ այս հարցում ևս Իսրայելի մոդելը օրինակելի է: Օրինակ՝ սովետական ռազմական դպրոցը շեշտը դնում է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) վրա, իսկ Իսրայելում, արևմտյան մոդելի պաշտպանական համակարգերում մեծ կարևորություն է տրվում օդուժին, ավելի նախաձեռնողական, հարձակողական գործողություններին: Եվ հիմա Հայաստանն էլ, ձեռք բերելով Սու-30 կործանիչներ, զարգացնելով ռոբոտաշինության, բարձր տեխնոլոգիաների, ուզում է շեշտը դնել օդուժի, դրոնների, ավելի հարձակողական զինատեսակների վրա: Ձեր կարծիքով՝ սա ճ՞իշտ քաղաքականություն է:

– Դե ընդհանրապես ինքնաթիռն ինքնին ենթադրում հարձակում, ոչ թե պաշտպանություն, և ըստ երևույթին, այո, ստրատեգիան փոխվում է, Հայաստանն ուզում է պասիվ պաշտպանությունից անցնել ավելի հարձակողական մարտավարության՝ այն սկզբունքով, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Այլ հարց է, որ այս հարցում մեծ կարևորություն ունի նաև բանակի մարտական պատրաստվածությունն ու պրոֆեսիոնալիզմը: Այն, որ հայերը կարող են շատ լավ կռվել ցամաքում, բոլորը գիտեն, բայց մենք չգիտենք՝ ինչպե՞ս կկռվի հայկական բանակը օդում:

– Բայց Դուք կարծում եք, որ հայկական զինուժն իսկապես կարող է գործնականում անցնել ինչ-որ կանխարգելիչ, պատժիչ գործողությունների՞՝ ինչպես Իսրայե՞լը: Չէ՞ որ Իսրայելը հաճախ է նման գործողություններ իրականացնում:

– Իհարկե, ըստ իս՝ Հայաստանը կարող է ուժեղացնել հատուկ նշանակության դիվերսիոն ջոկատները, որոնք կարող են գործողություններ իրականացնել հակառակորդի թիկունքում: Ես չեմ խոսում գլոբալ պատերազմի մասին, բայց եթե տեղեկություն կա այն մասին, որ Ադրբեջանը ամրապնդվում է ինչ-որ բարձունքի վրա և ինչ-որ գործողություններ է պատրաստվում իրականացնել, ապա ես չեմ կարծում, թե սխալ կլինի հարձակման փոխարեն այդ վտանգը լոկալ մակարդակով չեզոքացնելը: Իսրայելն այսօր կետային հարվածներ է հասցնում Սիրիայում այն վայրերին, որտեղ ամրապնդվում են իրանական զորքերը, և նույնը կարող է անել Հայաստանը:

– Իսկ Իսրայելի այդ քաղաքականությունը, մոտեցումը՝ թքած ունենալու, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը իր այս կամ այն գործողության, այս կամ այն հարևանի հետ իր հակամարտության մասին, ճի՞շտ է՝ Ձեր կարծիքով: Հայաստանը պե՞տք է այս իմաստով օրինակ վերցնի իսրայելցիներից:

– Այսպես ասենք՝ Իսրայելը գիտի, որ իր թիկունքում միշտ կանգնած է Ամերիկան, և ոչ մի նշանակություն չունի, թե ով ինչ կասի կամ ինչպես կդատապարտի, որովհետև Ամերիկան արգելափակում է ՄԱԿ-ում բոլոր հակաիսրայելական բանաձևերը:

Իսրայելի դեմ երբեք չեն կիրառվում տնտեսական, քաղաքական պատժամիջոցներ, Իսրայելին երբեք չեն հեռացնի այս կամ այն միջազգային կազմակերպությունից: Նույնիսկ կա այսպիսի հետաքրքիր փաստ, որի մասին վերջերս եմ կարդացել. ՄԱԿ-ի գոյության ամբողջ պատմության ընթացքում ընդունված դատապարտող բոլոր բանաձևերի 45 տոկոսն ընդունվել են Իսրայելի դեմ: Մենք գիտենք, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչ պատերազմներ են ընթանում տարբեր տարածաշրջաններում, բայց այնպիսի տպավորություն է, թե Իսրայելը մի հսկայական հրեշ է, որովհետև յուրաքանչյուր երկրորդ բանաձևն ընդունվում է Իսրայելի դեմ: Մի կողմից դա ծիծաղելի է, մյուս կողմից կարելի է հարց տալ՝ հետո ի՞նչ, այդ բանաձևերն ինչ-որ բան փոխե՞լ են: Ոչինչ էլ չեն փոխել:

– Մեզ մոտ շատ են վախենում, ասում են՝ հանձնենք, թե չէ՝ գիտե՞ք՝ ինչ կլինի…

– Կարծում եմ՝ ոչինչ էլ չի լինի: Բայց կրկին պետք է հիշել այն մասին, որ Հայաստանի թիկունքում կանգնած չէ Ամերիկան, բայց ինչ-որ չափով կանգնած է Ռուսաստանը, որը փորձում է հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ռուսական շահերը Հարավային Կովկասում տարբերվում են ամերիկյան շահերից Մերձավոր Արևելքում: Ռուսաստանն ավելի բարդ քաղաքականություն է վարում այստեղ, փորձում է վերակենդանացնել նախկին ԽՍՀՄ-ը, տարածել իր ազդեցությունը նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ: Այսօրվա դրությամբ Ռուսաստանը, Հայաստանից բացի, այլ լուրջ դաշնակից չունի Հարավային Կովկասում: Պատճառները բնական են՝ Հայաստանը շրջափակման մեջ է, և առանց Ռուսաստանի շրջափակումն ավելի կսաստկանա: Սա՝ մի կողմից: Բայց մյուս կողմից՝ եթե Հայաստանը չափից ավելի շատ պահանջի, ապա հարց է, թե որքա՞ն հեռու կարող է գնալ Ռուսաստանը՝ զիջումներ անելով Հայաստանին ի հաշիվ այլ երկրների հետ իր շահերի:

Եվ սա շատ բարդ հարց է: Այս հարցը կապված է Հայաստանում գոյություն ունեցող ռուսական ռազմաբազայի հարցի հետ: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Հայաստանից:

– Այո, դա բավական մարգինալ կարծիք է:

– Մարգինալ է, բայց որքան ես եմ տեսնում՝ դրա մասին շատ են գրում: Իսրայելում էլ կան մարդիկ, ովքեր կարծում են, թե մենք չափից ավելի կախված ենք Ամերիկայից: Շատ լավ, Իսրայելում չկան ամերիկյան զորքեր, բայց դա նշանակություն չունի: Ամեն դեպքում Իսրայելը ինչ-որ առումով սպասարկում ամերիկյան շահերը Մերձավոր Արևելքում: Դա հասկանալի է: Նույն ձևով Հայաստանը սպասարկում է ռուսական շահերը այս տարածաշրջանում: Օրինակ՝ ինչո՞ւ Հայաստանը զորք ուղարկեց Սիրիա:

– Հումանիտար առաքելություն:

– Դա պարզ է, բայց սկզբունքորեն Ռուսաստանը անբարենպաստ վիճակում է այնտեղ և Ռուսաստանի համար շատ կարևոր է իր բոլոր դաշնակիցների և հնարավոր է՝ առաջին հերթին հենց Հայաստանի աջակցությունը: Բայց մյուս կողմից շատ երկրներին դուր չի եկել այն, որ Հայաստանն իր զորքն է ուղարկել Սիրիա: Հարցը այդ 80-100 հոգին չեն: Պարզ է, որ նրանք լուրջ դեր չեն կարող խաղալ: Սա զուտ քաղաքական հարց է: Եվ Հայաստանը ստիպված է շատ բարդ հավասարակշռություն պահպանել: Բայց դա, իհարկե, մեր որոշելիքը չէ:

– Շնորհակալ եմ հարցազրույցի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում