Ֆիլիպիններում հաստատել են ԴԱԻՇ-ի տեղական ստորաբաժանման՝ «Մաութե» ծայրահեղական խմբավորման առաջնորդի մահը: Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը:
Ինչպես հայտարարել է Ֆիլիպինների պաշտպանության նախարար Դելֆին Լորենզանան, բազմամսյա ռազմական գործողությունից հետո «ԴԱԻՇ-ի ինքնահռչակ առաջնորդը մահացած է»: Նրա խոսքով՝ խմբավորման անդամները մնացել են առանց հրամանատարի: Նշվում է, որ Բենիտո Մարոհոմբսարայի (Benito Marohombsar)՝ հայտնի որպես Աբու Դար, մահը հաստատվել է ԴՆԹ փորձաքննության արդյունքում:
Աբու Դարի լքված մարմինը գտել են մարտերից ոչ հեռու ընկած տարածքում: Նրա համար մահացու է եղել թիկունքի վիրավորումը: