Ajans Press գործակալությունը կազմել է 10 երկրների ցուցակը, որոնցում արտասահմանցի զբոսաշրջիկները ծախսում են զգալի գումարներ: Թուրքիան այդ ցուցակում չի ներառվել՝ զբաղեցնելով 14-րդ տեղը տարեկան $22,5 մլն ցուցանիշով:
Համաձայն հաղորդագրության՝ ամենաշատ ծախսող զբոսաշրջիկները մեկնում են ԱՄՆ՝ հանգստի վրա նրանք տարեկան ծախսում են 210 մլրդ դոլար: Ցուցակում հաջորդում են Իսպանիան, Ֆրանսիան, Թաիլանդը, Իտալիան և Մեծ Բրիտանիան:
Նշենք, որ չնայած Թուրքիայում զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճում է, նրանք ավելի քիչ գումար են ծախսում: Օրինակ՝ եթե նախկինում մեկ արտասահմանցի զբոսաշրջիկը Թուրքիայում միջինը ծախսում էր 700-800 դոլար, ապա 2018-ին այդ թիվը նվազել է մինչև 400-650: