Friday, 19 04 2024
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Նախկին իշխանությունները ձեռքները գցում են փրփուրներին, իսկ նորերը սկսել են հաճախ սայթաքումներ թույլ տալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արկադի Վարդանյանը։

-Պարոն Վարդանյան, խորհրդարանում եղած հայտնի ելույթից հետո Երևանում պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացվում և նկատելի է, որ սլաքներն ուղղվում են գործող իշխանությունների դեմ։ Ի վերջո, ինչպե՞ս կբնութագրեք տեղի ունեցածը, սա սադրա՞նք էր Փաշինյանի իշխանության դեմ։ Ինչպե՞ս սա կանդրադառնա ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա։

Կարծում եմ, որ ակնհայտ սադրանք էր, թե ում կողմից կազմակերպված՝ դժվար է ասել։ Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա այստեղ հնարավոր է որոշակի տարաձայնություններ առաջանան, որովհետև մեր կեցվածքն ու մոտեցումը այդ հարցերին տարբերվում է եվրոպական մոտեցումներից։ Բայց և այնպես, ես չեմ կարծում, թե ցավալի հետևանքներ կարող են լինել, որովհետև ավելի կոշտ հետևանքներ կունենան այլ հարցեր, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք։ Դա վերաբերում է մեր ընդհանուր կողմնորոշմանը, թե ում հետ ենք մենք։ Մենք շարունակելո՞ւ ենք մնալ Ռուսաստանի ազդեցության ներքո, թե՞ վերջապես գիտակցելու ենք, որ Ռուսաստանի վերջը գալու է ճիշտ այնպես, ինչպես եկավ Խորհրդային միության վերջը։ Այստեղ մենք պետք է մեր ռազմավարությունը հստակեցնենք ու ավելի ճիշտ ուղով ընթանանք առաջ։

-Քաղաքական օրակարգ անընդհատ նետվում է մի թեմա, որն առիթ է հանդիսանում թուլացնել գործող իշխանություններին։ Ինչպե՞ս պետք է իշխանությունները պայքարեն քաղաքական սադրանքների դեմ։

-Ես չեմ կարծում, թե նման երևույթներին պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել, որովհետև հասկանալի է, որ նախկին իշխանություններ ձեռքները փրփուրներին են գցում, օգտագործում են ամեն ինչ իշխանություններին վարկաբեկելու համար։

Իշխանությունն էլ ոչ միշտ է իրեն ճիշտ պահում, բավականին հաճախ են սայթաքումներ լինում։ Օրինակ՝ վարչապետի վերջին այցն ու նրա հիստերիկ արձագանքը ես ամենևին չեմ ողջունում։ Չի կարելի մարդկանց արժանապատվությունը ոտնահարել, ովքեր էլ որ լինեն այդ աշխատակիցները, եթե նույնիսկ դրոշ է դրված եղել ոչ իր համար նախատեսված տեղում կամ փոշի է եղել… դա չէր կարող առիթ հանդիսանալ, որ մարդկանց արժանապատվությունը ոտնահարվեր։ Իշխանություններն այստեղ մտածելու շատ բան ունեն, և դա գալիս է փորձի բացակայությունից։ Գուցե նաև ոչ այնքան հստակ ու ոչ օբյեկտիվ կադրային քաղաքականությունից, որ ընտրել է իշխանությունը։ Ես մինչև հիմա շատ մեծ տարակուսանքի մեջ եմ այն բանից հետո, երբ Վլադիմիր Կարապետյանը նշանակվեց վարչապետի մամլո խոսնակ։ Ես այստեղ որոշակի վտանգներ տեսնում եմ։ Չնայած, ըստ իս, ամենամոտ զարգացումները շատ բաներ կպարզաբանեն։

-Վերջերս այսպիսի կարծիք է հաճախ հնչում, որ դժգոհություն կա ոչ թե կոնկրետ Փաշինյանից, այլ իր թիմից։ Կիսո՞ւմ եք այս մոտեցումը։

Դա սխալ մոտեցում է, ի՞նչ է նշանակում Փաշինյանից չկա դժգոհություն, կա դժգոհություն նրա թիմից։ Ես, օրինակ, Փաշինյանից էլ ունեմ դժգոհություն և արդեն նշեցի այդ մասին։ Նրա պահվածքը քաղաքական ղեկավարի պահվածք չէր, կա համապատասխան խորհրդատուների պակաս, սա նաև իշխանության անփորձության հետևանք է։ Չպետք է ընդհանրացնել ամեն ինչ։ Ինչպես ասում են՝ սատանան միշտ մանրուքներում է թաքնված լինում, և այդ մանրուքները պետք է հստակ վերլուծել ու համապատասխան որոշումներ կայացնել։

-Նկատելի է, որ հասարակության հիմնական սպասելիքները կոնկրետ վարչապետ Փաշինյանից են։ Սա որակյալ կադրեր, ոլորտային պատասխանատուներ չունենալո՞ւ հետևանք է։

-Սա գալիս է նրանից, որ մենք չունենք ինստիտուցիոնալ համակարգ։ Եթե մենք քաղաքակիրթ երկրների օրինակով ստեղծենք այնպիսի համակարգ, որի ինստիտուտները հստակ կգործեն՝ այդ դեպքում ոչ մի նշանակություն չի ունենա, թե ով է վարչապետը, ով՝ նախագահը։ Ինստիտուտը կաշխատի որպես այդպիսին, և նման խնդիրներ չեն լինի։

Հեռու չգնանք՝ Միացյալ Նահանգներում Թրամփին ընտրեցին որպես նախագահ, նա էլ ոչ ադեկվատ է իրեն պահում որոշակի հարցերում՝ այդ թվում ռազմավարական կարևոր հարցերում։ Բայց իրենց ինստիտուտները այնպիսին են, որ ամեն ինչ հստակեցվում է, և մեկ մարդու կամքից փաստորեն ոչինչ կախված չէ։ Ոմանք կարող են Թրամփին մեղադրել, ոմանք՝ ոչ։ Միացյալ Նահանգներն ընթանում է այն ուղով, որն արդեն երրորդ դարն է ընդունված է, և ոչ մի վրիպում այստեղ չկա։ Մենք դեռ այդ բաղձալի իրավիճակից հեռու ենք, բայց պետք է այդ ուղղությամբ աշխատենք և պետք է ստեղծենք այնպիսի կառավարման ինստիտուտներ, որոնք անսասան կլինեն, և մանր կենցաղային հարցերի շուրջ սկանդալները ինքնըստինքյան կհեռանան։ Կարծում եմ՝ մեր մտավոր ուժերը կհերիքեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում