Ապրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 12:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արարատ Աղամանյանն Ուլնեցի փողոցում իր վարած BMW մակնիշի 69 VO 969 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել էլեկտրասյան մեջ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ զոհեր և վիրավորներ չկան:
Փաստի առթիվ Երևանի ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում: