Thursday, 28 03 2024
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան

Իշխանության մեթոդոլոգիան այս հարցում ոչ այնքան ադեկվատ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

Պարոն Հայրապետյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ նստաշրջանում ունեցած իր ելույթում հայտարարել է, թե Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում. հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել։ Արդյո՞ք հետհեղափոխական մեկ տարում իշխանությանը հաջողվել է իրականացնել բոլոր այս քայլերը։

– Այո՛, հաջողվել է այդ ամենը սկսել: Տա Աստված, որ հաջողվի նաև դա ավարտին հասցնել ու դարձնել պետականավարման անշրջելի նորմ:  Ժամանակաձևերի խառնումը պատեհ չէ. նույնիսկ հին հույների մոտ էր Քրոնոսին՝ նորին մեծություն Ժամանակին հաղթողը դարձել գերագույն աստված: Ժամանակների հանդեպ փոքր-ինչ թեթև մոտեցումը կարող է ճակատագրական դառնալ: Վարչապետն այստեղ անվրեպ է: Հուսանք՝ անվրեպությունը չեն կարող խաթարել:

Նույն ելույթում վարչապետը նշում է, թե չի ընդունում, որ ՀՀ-ում և ընդհանրապես որևէ պետությունում պետք է լինեն եվրոպամետ, ռուսամետ, ամերիկամետ քաղաքական ուժեր և գործիչներ, եւ իրեն համարում է հայաստանամետ գործիչ: Արդյոք նման մոտեցումն արդարացված է, խնդիրներ չի՞ հարուցի գործընկերների հետ հարաբերություններում։

– Այստեղ մինչ այժմ չնկատվող մի նրբություն կա: Թե՛ արևմտամետները, թե՛ ռուսամետները, թե՛ իրեն հայաստանամետ հռչակած պարոն Գալուստ Սահակյանը (որքան հիշում եմ՝ առաջինը նա է կիրառել «հայաստանամետ» տերմինը) գործում են հանուն Հայաստանի. պարզապես ուղիների ընտրությունն է տարբեր: Չեմ կարծում, թե արևմտամետը, հայաստանամետը, ռուսամետը մեր երկրի համար լավը ցանկանալով չեն որոշել ընտրել իրենց հայացքը: Իհարկե, բացառել չեմ կարող, մանավանդ ռուսամետի պարագայում, գործակալական շահադիտությունը: Իսկ մեր երկրի արևմտյան գործընկերները, վստահ եմ, ըմբռնումով են վերաբերում կողմնորոշումների մեր խակությանը և բուն շարժառիթներին:

Վերջին շրջանում հատկապես ակտիվացել է հակաիշխանական քարոզչությունը։ Արդյո՞ք այս հանգամանքը լուրջ վտանգ է ներկայացնում։ Ի՞նչ հետեւանքներ կլինեն։

– Լրջության աստիճանի մասին մի փոքր կհապաղեմ կարծիք հայտնել, բայց վտանգ, իրոք, կա: Իշխանության մեթոդոլոգիան այս հարցում ոչ այնքան ադեկվատ է: Գուցե պետք է առավել զգոն մոտեցում և ներուժի զորահավաք: Բայց այդ մոտեցումը կարող է լինել բացառապես սեփական կրեդոն հստակ գիտակցելու և սահմանելու պարագայում: Ժամանակը ցույց կտա, թե ինչ հետևանքներ կլինեն: Բացառված չէ նաև տանուլ տալը:

Կա արդյո՞ք արտաքին ազդեցություն՝ գործող իշխանության դեմ հակաքարոզչության մասով՝ հաշվի առնելով ռուսական լրատվամիջոցների վերջին շրջանի վարքը։

– Միանշանակ վստահ եմ, որ հակաիշխանական քարոզչության մեջ ռուսական հետք փնտրելն արդյունավետ չէ և կարող է շեղել բուն խնդրից: Ռուսական հակաիշխանական քարոզչությունն ամենալավ իշխանական քարոզչությունն է: Խնդիրն ավելի խորքային է, որին կարող է և հասու են դրանով զբաղվող պատասխանատուները, բայց առայժմ կոմպետենտության դրսևորումներ չեմ տեսնում մերոնց մոտ: Մենք մտել ենք հիբրիդային պայքարի մի փուլ, ուր թե՛ ժամկետանց, թե՛ նորաթուխ կադրերի մեթոդներով խաղը տանելով հաջողություն արձանագրել գրեթե հնարավոր չէ: Պետք է ըմբռնել այդ ոլորտի մատրիցային կապերի հնարավոր ամբողջությունը: Հրապարակավ ավելին մանրամասնել ինձ թույլ չեմ տա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում