WikiLeaks-ը տեղադրել է տեսանյութ Ջուլիան Ասանժի կատվի մասին, որը հեռուստացույցով դիտում է, թե ինչպես են ձերբակալում իր տիրոջը: Ձայնագրությունը հրապարակվել է Թվիթերում: Հոլովակում արձանագրվել է այն պահը, երբ կենդանուն ցույց են տալիս ձերբակալության կադրերը:
«Մենք կարող ենք երաշխավորել, որ Ասանժի կատուն անվտանգության մեջ է: Ասանժն իր փաստաբաններին խնդրել է ապահովել նրա անվտանգությունը դեսպանատան (Էկվադորի) սպառնալիքներից հոկտեմբերի (2018) կեսերին»,- ասվում է տեսանյութի մեկնաբանության մեջ:
Ընդգծվում է, որ WikiLeaks-ի հիմնադիրը և նրա կատուն կվերամիավորվեն ազատության մեջ:
We can confirm that Assange's cat is safe. Assange asked his lawyers to rescue him from embassy threats in mid-October. They will be reunited in freedom. #FreeAssange #NoExtradition pic.twitter.com/zSo8RfXXc9
— WikiLeaks (@wikileaks) April 13, 2019