Facebook-ն ակտիվորեն զարգացնում է վիրտուալ իրականության իր տեխնոլոգիաները: 2018 թ. սեպտեմբերին նա հայտարարեց Oculus Quest ունիվերսալ սաղավարտի մասին, իսկ 2019-ի սկզբին ներկայացրեց Oculus Rift նորացված տարբերակը: Նրանք արդեն պատրաստվում էին վաճառել, երբ ընկերությունը նկատել է, որ մշակողների համար նախատեսված Easter Egg-եր են մնացել: Խոսքը փոքրիկ գրառումների մասին է, որոնք լիովին կարող են վախեցնել չտեղեկացված անձանց, գրում է hi-news.ru-ն:
Facebook-ի VR բաժնի ղեկավար Նեյթ Միթչելը բացատրեց, որ վաճառքի պատրաստ տասնյակ հազարավոր Oculus Quest և Oculus Rift S-ի մեջ մնացել են նախատիպերի ժամանակ դրված Easter Egg վերահսկիչները: Մասնավորապես, խոսում ենք «Մեծ եղբայրը քեզ հետևում է», «Մասոններն այստեղ են», «Այս տեղը տրվում է վարձակալության» և նույնիսկ «Բարև, iFixit! Մենք տեսնում ենք ձեզ»: Վերջին հաղորդագրությունը հասցեագրված է նոր սարքերը փորձարկող թիմին։
Նեյթ Միթչելը նշել է, որ սարքերում նման կատակները տեղին չեն, սակայն ընկերությունը վաճառքի հանված խմբաքանակը ետ չի կանչի: