Ուղևորը թռավ ԱՄՆ-ի «Ֆենիքս սկայ հարբոր» օդանավակայան վայրէջք կատարած ինքնաթիռից, հաղորդում է Fox News-ը:
Նշվում է, որ 25-ամյա տղամարդը թռիչքի ընթացքում ծեծկռտուք է սարքել, դիպել է ուղևորների դեմքերին և անհայտ նույթ ցանել, հետևաբար վայրէջք կատարելիս ինքնաթիռի անձնակազմը իրավապահ մարմինների աշխատակիցներին հրավիրել է օդանավակայն:
«Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, ուղևորը բացեց դուռն ու դուրս թռավ ինքնաթիռից»,- ասացին ավիաընկերությունում:
Ըստ հաղորդագրության՝ մարդն ընկել է մոտ երեք մետր բարձրությունից, որի հետևանքով ստացել է աննշան վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: