2010թ. III եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձի աճը ավելի քիչ է եղել (6.4%), քան սպառողական գների աճի տեմպը (8.7%): Այս մասին ասված է ԱՎԾ օրերս հրապարակած «Պարենային ապահովություն և աղքատություն, 2010թ. հունվար-սեպտեմբեր» զեկույցում: Այսինքն` իրական միջին աշխատավարձը 2010թ. երրորդ եռամսյակում նվազել է 2.3%-ով: