Պատմաբան Ջեֆրի Մարշը գտել է այն տունը Լոնդոնում, որտեղ Ուիլյամ Շեքսպիրն ապրել է՝ «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը գրելիս: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ 1597-1598 թթ. անգլիացի դրամատուրգը ապրել է Լիվերփուլ-սթրիթի երկաթուղային կայարանի տարածքում, որը գտնվում է քաղաքի բիզնես կենտրոնում, այսինքն՝ քաղաքի պատմական մասում:
Սակայն Մարշը ապացույցներ է գտել, որ Շեքսպիրն ապրել է Գրեյթ Սենթ Հելենզ նրբանցքի 35 շենքում, որը քաղաքի գլխավոր փողոցը՝ Բիշոփսգեյթը, միացնում էր և Սուրբ Հելեն փոքրիկ եկեղեցուն:
«Ստրատֆորդից Լոնդոն տեղափոխվելուց մի քանի տարի անց, նա հաստատվել է քաղաքի ամենահարմար վայրերից մեկում՝ հզոր հասարակական գործիչների, հարուստ օտարերկրացի առևտրականների, աշխարհիկ բժիշկների և երաժշտասերների հետ», – ասել է Մարշը:
Նրա խոսքերով՝ Շեքսպիրի բնակության վայրի մասին իմացությունը խոր պատկերացում է տալիս նրա աշխատանքի և կյանքում ունեցած ոգեշնչման աղբյուրների մասին: