Saturday, 20 04 2024
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»

«Ինչպե՞ս կարող է ԼՂ հարցը կարգավորվել առանց ԼՂ-ի»․ Փաշինյանի կարևոր ուղերձներն ու պատասխանը թուրք պատվիրակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական տպավորիչ ելույթ է ունեցել ապրիլի 11-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար  նիստին՝ անդրադառնալով մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը, Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին, կառավարության բարեփոխումների օրակարգին և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու խաղաղության հարցին։ Փաշինյանը ԵԽԽՎ-ի բարձր ամբիոնից մի շարք կարևոր ուղերձներ է հղել Եվրախորհրդի անդամ երկրների պատվիրակներին, եվրոպական հանրությանը՝ հայտարարելով, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները նոր երանգներ են բերել նաև Արցախյան հիմնահարցի կարգավորմանը վերաբերող մեր պատկերացումների մեջ։ Վարչապետն ասել է, թե չափազանց կարևոր է այն, որ ինքն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը կարողացել են բավական կառուցողական և դրական երկխոսություն սկսել, բայց խնդիրն այն է, որ միայն ղեկավարների միջև երկխոսությունը բավարար չէ խնդիրը լուծելու համար։

Կուզենայի խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ

«Շատ կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի նաև հանրությունների միջև, որ մենք մեր հանրություններին պատրաստենք խաղաղության և ոչ թե պատերազմի»,- ասել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ նման երկխոսության կարևորագույն հարթակ կարող են լինել սոցիալական ցանցերը, ուր հայերն ու ադրբեջանցիները, ցավոք, առայժմ շփվում են հայհոյանքների և ատելության լեզվով:

Ցավոք, խաղաղության, փոխզիջումներ փնտրելու առաջարկը, Փաշինյանի խոսքերով, մինչ օրս մնացել է անարձագանք, Ադրբեջանը չի պատասխանել համանման հայտարարություններով։ Ի դեպ, առաջ անցնելով տեղեկացնենք, որ պաշտոնական Բաքուն Հայաստանի վարչապետի՝ ռազմական հռետորաբանությունից հրաժարվելու մասին կոչին պատասխանել է իր ստանդարտ ագրեսորական հայտարարությամբ՝ նշելով, թե Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»։

Ամեն դեպքում Հայաստանի կառավարության ղեկավարը չի վարանել եվրոպական երկրների պատվիրակներին ներկայացնել իր նորարարական մտքերն ու գաղափարները՝ ուղղված խաղաղության գործընթացի ակտիվացմանը հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև։

Փաշինյանը հայտարարել է, թե «ես, օրինակ, կուզենայի ունենալ հնարավորություն՝ դիմելու Ադրբեջանի ժողովրդին և խոսելու Ադրբեջանի ժողովրդի հետ»։ Թավշյա հեղափոխության առաջնորդն ընդգծել է, որ, իհարկե, ինքը հիմա էլ կարող է դա անել, բայց չի ուզում, որ դա լինի միակողմանի և ընկալվի որպես սադրիչ քայլ կամ միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։

Ինչպե՞ս կարող է Ղարաբաղի հարցը լուծվել առանց Ղարաբաղի

Հայաստանի վարչապետն այս հայտարարությունը արել է թուրք պատվիրակ Քամիլ Այդինի՝ ընդգծված ադրբեջանամետ և սադրիչ հարցին ի պատասխան։ Այդինը հայտարարել է, թե «Ձեր ընտրությունը ակնկալիքներ առաջացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ», և ինքն անհանգստացած է, որ Փաշինյանի վերջին հայտարարությունները «բանակցությունների ձևաչափը փոխելու մասին» կարող են հետքայլի պատճառ դառնալ։

«Կարո՞ղ ենք հույս ունենալ, որ Դուք կօգտագործեք Ձեր ժողովրդականությունը Ձեր երկիրը դեպի խաղաղություն տանելու համար՝ չնայած անհիմն փաստարկներին, Սփյուռքի ճնշումներին դրսից և օլիգարխներին երկրի ներսում, որոնց մասին դուք նշեցիք», – հարցրել է թուրք պատվիրակը։

Կարելի է, անշուշտ, մի առանձին վերլուծություն նվիրել Թուրքիայի ներկայացուցչի այս հարցին, բացահայտել նրա խոսքերի տողատակերը, անդրադառնալ «անհիմն փաստարկներ» արտահայտությանը ու նույնիսկ այս պարագայում հայկական Սփյուռքի հանդեպ թուրքական վերնախավի ատելությունը չթաքցնելու հանգամանքին։ Կարելի է բազմաթիվ փաստարկներ բերել՝ ապացուցելու, որ խաղաղության հիմնական խոչընդոտը Ղարաբաղի հարցում ոչ թե հայ հանրությունն է, այլ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը կամ էլ՝ երկուսը միասին։ Կասկած չկա, որ նույնը կարող էր անել նաև Փաշինյանը՝ ինչպես ասում են՝ ոչնչացնելով Քամիլ Այդինին իր խոցելի հարցի համար։ Բայց ի պատիվ Փաշինյանի պետք է ասել, որ նա շատ ավելի սառնասիրտ ու մեծահոգի գտնվեց՝ հարց տվող պատվիրակին բացատրելով, որ հայկական կողմը «բանակցային ֆորմատի փոփոխություն» ո՛չ պահանջում է, ո՛չ էլ ակնկալում։ Հիշեցնելով, որ 90-ականներին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները լիարժեքորեն մասնակցել են բանակցություններին և 1990-ականների կեսերին Ադրբեջանի նախագահ Ալիևը Մոսկվայում հանդիպել է ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձրացնում է 1994 թ. Բուդապեշտի գագաթնաժողովին հաստատված Երևան-Ստեփանակերտ-Բաքու եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը։

«Ոմանք նույնիսկ սկզբից փորձեցին սա որակել որպես ապակառուցողական դիրքորոշում, բայց ուղիղ հակառակն է, որովհետև մենք ասում ենք՝ մենք ուզո՞ւմ ենք հարցը կարգավորել, թե՞ չենք ուզում։ Եթե ուզում ենք կարգավորել՝ ինչպե՞ս ենք դա պատկերացնում, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորվել առանց Լեռնային Ղարաբաղի»,- ասել է վարչապետը՝ այս համատեքստում խոսելով Հայաստանին «օկուպացիայի» համար մեղադրելու Ադրբեջանի փորձերի մասին։

Փաշինյանը այս մեղադրանքներին ևս պատասխանել է իր ոճով՝ պարզ տրամաբանական հարցադրումներով. «Այն մարդիկ, ովքեր այսօր ապրում են Ղարաբաղում, ծնվել ու ապրել են Ղարաբաղում, նրանց պապերն են ապրել Ղարաբաղում, նրանց պապերի պապերն են ապրել Ղարաբաղում… Եվ դեռ կարող ենք շատ շարունակել։ Ինչպե՞ս կարող է մարդը օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է, որտեղ իր երեխան է ծնվել և որտեղ ծնվել, ապրել և հուղարկավորված են իր նախնիները»։

Այսպիսով, ըստ Փաշինյանի՝ Հայաստանն առաջարկում է «նստել սեղանի շուրջ կոնֆլիկտի բոլոր կողմերով, քննարկել բոլոր նրբությունները և համաձայնել, որ խոսում ենք ոչ թե հարցի չկարգավորման, այլ կարգավորման մասին, համաձայնել, որ մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու օրակարգ է, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է՝ այնպես, ինչպես հարիր է 21-րդ դարի մարդկանց, այնպես, ինչպես հարիր է Եվրոպայի խորհրդի անդամ երկու երկրներին, պետություններին, ժողովուրդներին»։

ԵԽԽՎ-ի քննարկումները՝ Քառօրյա պատերազմի նախերգանք

Տեղին է ավելացնել, որ պատերազմի և խաղաղության այս հավերժ դիսկուրսի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ որոշ երկրներ, որոշ մարդիկ խաղաղության համար հիմնադրված այնպիսի ամբիոնը, ինչպես ԵԽԽՎ-ն է, օգտագործել են պատերազմներ հրահրելու նպատակով։ Դրա վառ օրինակը, իհարկե, Ադրբեջանի «խավիարային» դիվանագիտությունն է եվրոպական հարթակներում։ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ ղարաբաղյան հարցին առնչվող այն քննարկումները, որ տեղի ունեցան ԵԽԽՎ-ում 2016 թ. հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված Քառօրյա պատերազմի նախերգանքը դարձան և բարենպաստ հող ստեղծեցին ադրբեջանական զինուժի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար:

«Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց, այնուամենայնիվ, այդ քննարկումների և փաստաթղթերի հեղինակները պատերազմի հրձիգ դարձան, որը մի քանի հարյուր կյանքեր արժեցավ թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի համար»,- իր ելույթում ասել է Փաշինյանը։

ԵԽԽՎ-ն հռչակեց խաղաղության ամբիոն

Որքանո՞վ էր Հայաստանի վարչապետը ընկալելի եվրոպական լսարանի համար և որքանո՞վ էին համոզիչ նրա բերած փաստարկները հիմնախնդրի կարգավորմանն առնչվող կարևորագույն հարցերի, մասնավորապես՝ բանակցային ձևաչափի, հիմնախնդրի էության և դրա նրբերանգների մասին։ Կարողացա՞վ արդյոք նա այս բարձր ամբիոնից իր ուղերձները ճիշտ հասցեատերերին հասցնել և ինչ-որ կերպ ազդել հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային ընկալումների վրա։ Փորձագետներն ընդհանուր առմամբ դրական են գնահատում Փաշինյանի ելույթը, կարևորում են առանձնացված կետերը, խնդիրները, արված շեշտադրումները, բայց նաև ավելացնում են, որ հարկավոր է հետևողականորեն աշխատել այս ուղղությամբ՝ հայկական շահերն առաջ մղելու և Արցախի հարցի շուրջ միջազգային բարենպաստ միջավայր ձևավորելու համար։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով վարչապետի ելույթի մասին՝ քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ասել է, որ այն վերին աստիճանի հաջողված ելույթ էր։ Սաֆարյանի կարծիքով՝ Փաշինյանը, ըստ էության, ԵԽԽՎ-ն հռչակել է խաղաղության ամբիոն։

«Խոսելով 2015 թ. Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի մասին՝ Փաշինյանն անդրադարձավ այն գործոններին, որոնք դեր խաղացին 2016 թ. Ապրիլյան պատերազմի համար, և նշեց, որ կոնֆլիկտի կողմ դարձնելու փորձերը մի պահ այդ խաղաղության ամբիոնը դարձրել էին պատերազմի հրձիգ: Փաշինյանը նշեց, որ դա ոչ թե ԵԽԽՎ-ն գիտակցաբար է արել, այլ ներքաշվել է, և սթափության կոչ արեց: Նա նաև ընդգծեց, որ խաղաղությունը կոնֆլիկտի կողմերից պետք է գա: Խաղաղությունը գալիս է ժողովրդավարական փոփոխություններից, հասարակությունների կառուցողական շփումներից»,- մեկնաբանել է քաղաքագետը։

https://armedia.am/static/news/b/2019/03/68517.jpg

Կարևոր շեշտադրումներ

«Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աննա Կարապետյանն էլ ասում է, որ Փաշինյանի հնչեցրած ուղերձներն ու ազդակները կարող են ընկալելի լինել եվրոպական հանրության, քաղաքական գործիչների համար, բայց մեկ ելույթը բավարար չէ ցանկալի արդյունքին հասնելու համար։ Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ անհրաժեշտ է հետևողական աշխատանք իրականացնել նշված ուղղությամբ։

Քաղաքագետը մասնավորապես կարևորում է Փաշինյանի այն արձանագրումը և ուշադրություն հրավիրելը այն հանգամանքի վրա, որ Եվրոպայի խորհուրդը անելիք ունի Արցախում և դա Արցախում գործող հասարակական կազմակերպություններին և ընդհանուր առմամբ ժողովրդավարության կայացմանը աջակցելն է։

«Ճիշտ է, սա նոր թեզ չէ, և նախկինում էլ ասվել է, բայց սա այնպիսի հարց է, որը կարևոր է և միշտ պետք է լինի օրակարգում»,- ասում է մեր զրուցակիցը։

Մյուս կարևոր թեզը, որը նշվեց և ընդգծվեց Փաշինյանի կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի կարևորումն էր. «Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում Փաշինյանի և Ալիևի միջև կայացած մի քանի հանդիպումները առանց միջնորդների մասնակցության, կարծես, որոշակի տեղիք էին տվել Ադրբեջանին, որը միշտ ձգտել է Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության, ձերբազատվելու համանախագահությունից և հակամարտության կարգավորման գործընթացը տեղափոխելու այլ հարթակներ։ Այս առումով այդ հանդիպումները կարող էին օգտագործվել Ադրբեջանի կողմից, և այս արձանագրումը, որ Հայաստանը կարևորում է համանախագահության ձևաչափը, շատ կարևոր էր»։

Փաշինյանի մյուս կարևոր շեշտադրումը, Աննա Կարապետյանի խոսքերով, այն էր, որ ԵԽԽՎ-ն չպետք է օգտագործվի որպես հարթակ ղարաբաղյան հիմնահարցի քննարկման համար, առավել ևս քաղաքական ամբիոն պատերազմ հրահրելու համար։

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն առաջարկին, որ հարկավոր է երկխոսություն սկսել ոչ միայն կառավարությունների, այլև ժողովուրդների միջև և հանրություններին նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, քաղաքագետ Աննա Կարապետյանն ասում է, որ խաղաղության օրակարգը միշտ էլ արդիական է ու կարևոր, սակայն ակնհայտ է, որ ավելի շատ Ադրբեջանի հասարակությունը կարիք ունի խաղաղության նախապատրաստվելու, քան թե Արցախի և Հայաստանի ժողովուրդը։

«Գործընթացը պիտի լինի համաչափ։ Այսինքն՝ քանի դեռ Ադրբեջանում այդ միտումը չկա, Հայաստանի կողմից նախաձեռնողականությունը, ակտիվությունը լավ է, բայց այն պիտի հաշվարկված լինի, որպեսզի չընկալվի որպես թուլության նշան»,- ավելացրեց քաղաքագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում