Մահացել է Ավստրիայի վերջին կայսեր ավագ որդին՝ Օտտո Հաբսբուրգ-Լոթրինգենը: 98-ամյա Օտտո Հաբսբուրգ-Լոթրինգենը մահացել է Գերմանիայի իր տանը: Էրցհերցոգ Օտտո ֆոն Հաբսբուրգը ծնվել է 1912 թ. և դարձել Հաբսբուրգների տան ավագը հոր մահից հետո՝ 1922 թ.:
Հաբսբուրգներն իշխել են Ավստրո-Հունգարիայում, որը փլուզվել է Առաջին աշխարհամարտից հետո: Օտտո Հաբսբուրգը եղել է Եվրոպական խորհրդարանի Գերմանիայից ընտրված պատգամավոր: Նա նաև միջազգային իրավունք է դասավանդել է աշխարհի մի շարք համալսարաններում:










































