Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Իշխանության վտանգավոր մոլորությունը

Նախօրեին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի մի հատվածը նվիրված էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և այդ գործընթացում Եվրոպայի խորհրդի, ԵԽԽՎ-ի դերակատարությանը։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ներկայացնելուց հետո Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԵԽ-ի կողմից Արցախում մարդու իրավունքների նկատմամբ զրոյական վերաբերմունքի խնդրին։

«Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին: ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության զարգացման համար: Սրա բացատրությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հակասություններ, տարընթեր¬ցում¬ներ կան, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն: Բայց խոսքը ԵԽԽՎ անելիքի առումով պետական կարգավիճակի մասին չէ: Եթե Լեռնային Ղարաբաղը դեռևս միջազգայ¬նորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Մի՞թե մարդու իրավունքների պաշտ¬պանության համաշխարհային առաջա¬մարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է և ոչ թե իրական մարդը: Եվ այս բարձր ամբիոնից ուզում եմ կոչ հղել Եվրոպայի խորհրդի և ընդհանրապես Եվրոպայի բոլոր այն կազմակերպու¬թյուններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանությամբ, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմամբ. աջակցեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապն¬դելու մարդու իրավունքները, օրենքի գերա¬կայու¬թյունն ու անկախ դատական համակարգը: Դրանից շահելու է Ղարաբաղի քաղաքացին՝ մարդը: Իսկ մարդն ավելին է, քան որևէ փաստաթուղթ, քան որևէ քաղաքական կամ խմբային շահ, և ես հավատում եմ, որ Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը կառաջնորդվի հենց այս արժեքներով»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն իր շեշտադրումներում, իհարկե, իրավացի էր, մարդու իրավունքների ու ժողովրդավարության պաշտպանությամբ զբաղվող այս կազմակերպությունն այդ ուղղությամբ որևէ քայլ չի կատարում Արցախում՝ ինչ-ինչ քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Բայց արդյոք տեղի՞ն էր այն ոճը, այն տոնը, որով Նիկոլ Փաշինյանը խոսում էր ԵԽ-ի ու ԵԽԽՎ-ի մասին։ Նրա հայտարարություններում կար որոշակի հոխորտանք, հանդիմանանք եվրոպական այդ կառույցների հասցեին։ Այդ ոճով ելույթը գուցե հաճելի լինի ներքին լսարանի համար, սակայն դժվար է ասել, որ կլինի նույնքան արդյունավետ եվրոպացիների կողմից ընկալման առումով։

Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան ելույթը, սակայն, ոչ թե բացառություն էր, այլ օրինաչափություն։ Ընդհանրապես, Հայաստանի նոր իշխանությունը ընտրել է Արևմուտքի հետ հարաբերություններում հանդիմանանքի մարտավարություն կամ քաղաքականություն։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ԱՄՆ-ին մեղադրեց Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությանը զրոյական վերաբերմունք ցուցաբերելու համար։ Օրեր առաջ Հայաստանի արտգործնախարարությունը Եվրամիության դեսպաններին ըստ էության կոչ արեց չխառնվել Հայաստանի ներքին գործերին՝ վերջիններիս Հայաստանում սեռական փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ հայտարարության առիթով։ Այդ հայտարարությունից հետո Եվրամիության հասցեին հոխորտանք պարունակող հայտարարություններով հանդես եկան նաև իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ։ Այսօր էլ, օրինակ, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել է, թե Եվրամիությունը կարող է արագացնել Հայաստանում բարեփոխումների ընթացքը (https://www.1in.am/2540323.html)։ Նա, սակայն, այդ մասին խոսել է այնպիսի շեշտադրումներով, կարծես Եվրամիությունը բացառիկ շանս ունի աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ոչ թե սա Հայաստանի շանսն է բարեփոխումներ իրականացնելու համար։

«Հայաստանն արդեն սկսել է բարեփոխումները, որոնց մեծ մասը համընկնում է այն օրակարգի հետ, որը ԵՄ-ն մեզ հետ ուներ: Հայաստանը դա անում է ոչ թե ավելի խրախուսանք ստանալու համար, այլ մեր քաղաքացիների պահանջից ելնելով: Դա մեր տեսլականն է, և ԵՄ-ն կարող է մասը լինել այդ բարեփոխումների: ԵՄ-ն բացառիկ հնարավորություն ունի այս պատմական շրջանում մասնակցելու ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումներին, որոնք այսպես թե այնպես տեղի են ունենալու, պարզապես ԵՄ-ն կարող է դրանք արագացնել: ԵՄ-ն իր աջակցությամբ կարող է բարեփոխումների տեմպերն արագացնել, ծավալը մեծացնել»,- ասել է Եղոյանը:

Այսինքն՝ գործ ունենք Հայաստանի իշխանության համար ընդհանուր մոտեցման, քաղաքականության հետ, որը պարզ լեզվով ձևակերպված՝ կարող է ներկայացվել «աշխարհը մեզ պարտք է» արտահայտությամբ։ Իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչների համար թավշյա հեղափոխությունը գերագույն արժեք է, ոչ թե հայաստանյան, այլ համաշխարհային արժեք է, և բոլոր պետությունները պետք է խոնարհվեն Հայաստանի առաջ ու աջակցեն Հայաստանին։ Սա մեծ հաշվով իշխանության շրջանում առկա մոլորություն է, որը որևէ կերպ չի կարող նպաստել այլ երկրների ու կազմակերպությունների հետ մեր հարաբերությունների զարգացմանը։

Հոխորտանքի քաղաքականությունը, սակայն, չի վերաբերում բոլոր երկրներին և տարածվում է միայն Արևմուտքի վրա։ Ռուսաստանի հետ հարաբերություններում, օրինակ, Հայաստանի իշխանությունները շատ զգույշ են, հայտարարություններ անելիս ընտրում են ճիշտ ու մեղմ ձևակերպումներ։ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ կապված հարցերում ոչ միայն զգույշ են, այլև, որպես կանոն, լուռ։ Անգամ այն դեպքերում, երբ ոտնահարվում է Հայաստանի արժանապատվությունը։ Հայաստանն այդպես էլ որևէ դիրքորոշում չարտահայտեց ռուսական հեռուստաընկերությունների, այդ թվում՝ պետական հեռուստաընկերությունների հակահայկական ռեպորտաժների կապակցությամբ։ Մինչդեռ մեր իշխանությունները հարմար առիթ են փնտրում Եվրոպային կամ ԱՄՆ-ին հանդիմանելու, պահանջատիրոջ դիրքերից հանդես գալու համար։ Սա ազնիվ քաղաքականություն չէ գործընկեր պետությունների ու կազմակերպությունների հետ հարաբերություններում, քանի որ Արևմուտքում տեսնում են Հայաստանի նրբանկատությունը Ռուսաստանի հանդեպ և այդ պրիզմայով են ընկալում իրենց ուղղված հոխորտանքը։

Աշխարհը մեզ ոչինչ պարտք չէ։ Մենք հեղափոխություն ենք իրականացրել ու ժողովրդավարություն ենք հաստատել ոչ թե Եվրամիության կամ ԱՄՆ-ի, այլ ինքներս մեզ համար։ Հետևաբար չպետք է աշխարհին փորձենք «վաճառել» մեր հեղափոխությունը։ Դրա գնորդներն աշխարհում պարզապես չկան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում