Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

8 հրաժարական և հեռացում. Ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում

Երեկ Երևանի Արարատի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Շրջանառվող տեղեկությունների համաձայն հնարավոր է, որ հայաստանցի լավագույն մարզիչներից մեկը կրկին գլխավորի գործող չեմպիոն Երևանի Ալաշկերտը: Նշվում է, որ այս թիմի ղեկավարությունն այնքան էլ գոհ չէ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի աշխատանքից և ցանկանում է հեռացնել նրան: Օրեր առաջ էլ Փյունիկից հեռացավ վերջին շրջանում Հայաստանում աշխատող լավագույն մասնագետներից մեկը, եթե ոչ լավագույնը՝ Անդրեյ Տալալաևը:

Վերջինս ընտանեկան խնդիրների պատճառով վերադարձավ Ռուսաստան և գլխավորեց Խիմկին: Ինչ-խոսք ցավալի է, որ հայկական ֆուտբոլն այս պահին զրկվեց Բարձրագույն խմբի առաջնությունում եղանակ ստեղծող մարզիչներից: Ընդհանրապես, Հայաստանի ընթացիկ առաջնությունն իր որակով, գրավչությամբ և լարվածությամբ տարբերվում է նախորդներից, ինչը նաև ավելի բարձր կարգ ունեցող մարզիչների առկայության արդյունքում է: Որակի զարգացմանը զուգահեռ մեր առաջնությունում տեղի է ունենում շարանական բնույթի մի երևույթ, որը ոչ մի կերպ նորմալ չես կարող համարել: Հայաստանի առաջնության երկրորդ հատվածը նոր է մեկնարկել, բայց մարզիչների հրաժարականներն ու հեռացումները չափից ավելի շատ են: Սկսենք հենց չեմպիոն Ալաշկերտից: Առաջնության մեկնարկին այս թիմը գլխավորում էր Վարուժան Սուքիասյանը, սակայն անհաջող հանդիպումների շարքից հետո նա հեռացավ: Սուքիասյանին փոխարինեց Արամ Ոսկանյանը: Վերջինս առաջնության սկզբում Բանանցի գլխավոր մարզիչն էր, սակայն կրկին թույլ արդյունքի համար հեռացավ: Այսօր Բանանցը գլխավորում է Իլշատ Ֆայզուլինը: Արարատ-Արմենիան, առաջնությունը սկսեց բելառուս Մասնագետ Վադիմ Սկրիպչենկոյի գլխավորությամբ, սակայն մի քանի ամիս անց նրան փոխարինեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Առաջնության առաջին հատվածում Վանաձորի Լոռին կարծես վատ չէր խաղում Արմեն Ադամյանի գլխավորությամբ: Ակումբի ղեկավարությունը սակայն ձմեռային դադարի ժամանակ Ադամյանի փոխարեն գլխավոր մարզիչ նշանակեց մեր ազգային թիմը մեկ այլ նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին: Փյունիկում տեղի ունեցած փոփոխությանն արդեն իսկ անդրադարձել ենք: Թիմն այսուհետև կգլխավորի հայտնի ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովը: Մեր ակումբներից Արցախը առաջնության սկզբում խաղում էր Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ, սակայն այսօր թիմի գլխավոր մարզիչը Սևադա Արզումանյանն է: Եվ վերջապես, Երևանի Արարատը, առաջնությունը սկսեց Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ, որին փոխարինեց Խաշմանյանը: Ու հիմա Խաշմանյանն էլ հեռացավ: Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող 9 թիմերից փոփոխություններ տեղի չեն ունեցել միայն Շիրակում և Գանձասար-Կապանում: Վերջինս շարունակում է գլխավորել Աշոտ Բարսեղյանը, իսկ Գյումրիի թիմը՝ Վարդան Բիչախչյանը: Փաստորեն, Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում արդեն իսկ տեղի է ունեցել գլխավոր մարզիչների 8 հրաժարական և հեռացում: Ամենայն հավանականությամբ այս երևույթը կշարունակվի մինչև մրցաշրջանի ավարտը:

Իրականում դժվար է գտնել մի առաջնություն, որտեղ թիմերի մոտ 80 տոկոսը մրցաշրջանի ընթացքում գլխավոր մարզիչ է փոխում: Այս երևույթը կարելի է բացատրել թերևս պրոֆեսիոնալիզմի պակասով: Ավելի ստույգ թիմերի ղեկավարները և սելեկցիոն բաժնի աշխատակիցները առանց խորը վերլուծելու իրավիճակը որոշումներ են կայացնում, իսկ մի քանի ամիս անց փոշմանում: Այստեղ ընկալելի է թերևս Փյունիկի մոտեցումը: Ակումբի ղեկավար Արթուր Սողոմոնյանը թիմը վստահել էր բանիմաց մասնագետի: Վերջինս հարգելի պատճառով հեռացավ և նրան փոխարինեց մեկ այլ բարձրակարգ մասնագետ: Հասկանալի է, որ ակումբի ղեկավարները ցանկանում են բարձր արդյունքներ գրանցել, բայց…: Հարկավոր է ավելի լուրջ մոտենալ նման խնդիրներին: Ինչ վերաբերվում է Արարատին, ապա այս թիմի գործելակեպին կանդրադառնանք ավելի ուշ:

Կարող ենք արձանագրել միայն, որ տեղի ունեցող երևույթը խոսում է հայկական ակումբային ֆուտբոլի նոր ձևավորման մասին: Ակումբները շարունակ փնտրտուքի մեջ են և նրանցից քչերին է հաջողվում թե կազմի և թե մարզչական շտաբի առումով կայուն պատկեր ստանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում