«Հրապարակ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո սիրո և հանդուրժողականության հարաբերություններ են հաստատվել երբեմնի ախոյաններ Գագիկ Ծառուկյանի և Ռուբեն Հայրապետյանի միջև։
Երկու գործարարների բոլոր ժամանակների «հակամարտության» մասին գիտեն բոլորը, սակայն մենք տեղեկացանք, որ սառույցն արդեն հալվում է՝ մի քանի օր առաջ Ծառուկյանը Հայրապետյանին անգամ ընդունել է իր դղյակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: