Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

ՀՀ-ԵՄ հարաբերությունները չեն վատանա, բայց ֆիքսենք՝ Հայաստանը երկակի ստանդարտներ է կիրառում

Պաշտոնական Երևանն ու Եվրամիությունը հեռակա «բանավեճի» են բռնվել օրերս Հայաստանի խորհրդարանում տրանսգենդերի հայտնի ելույթի, դրան հաջորդած իրադարձությունների հետ կապված։ Նախ՝ եղավ Եվրամիության հայտարարությունն առ այն, թե տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի իրավունքները խախտվում են, ցուցաբերվում է խտրական մոտեցում և նաև հնչեց կոչ՝ իրավապահ մարմիններին զբաղվել նրա նկատմամբ ատելության ու բռնության կոչ հնչեցնողներով։

Սրան հաջորդեց Հայաստանի արտաքին գերատեսչության արձագանքը։ ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը մասնավորապես նշել է. «ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։

Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ։ Ուստի այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ»։

Արդյոք այս լարվածությունն իր բացասական անդրադարձը կունենա՞ նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/1408/93/14089349.jpg

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանում ոչ ոք այնքան լավ չի պատկերացնում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ամբողջ խորությամբ և ծավալով, որքան Հայաստանի արտաքին գործերի նախարարը: «Նա վաղուց զբաղվել է Եվրոպական միության և Հայաստանի հարաբերություններով, նաև հիմնական մի շարք կարևոր համագործակցությունների վերաբերյալ փաստաթղթերի հիմնական բանակցողն է եղել։ Եթե ՀՀ ԱԳՆ-ն նման նման հայտարարությամբ է հանդես գալիս, կարծում եմ՝ հաշվի են առնվել բոլոր հնարավոր հետևանքներն ու պատասխանները, որոնք կարող էին լինել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը հավելեց. «Ես որևէ վտանգ չեմ տեսնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման հետ կապված՝ Հայաստանի այս տեսակ, կարելի է ասել, նաև կոշտ հայտարարության հետևանքով։ Ըստ իս՝ որևէ խնդիր չի ծագի»։

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ նման արձագանքները Եվրոպական միության կողմից հաճախ են լինում. «Եվ հաճախ լինում են ուղղված ոչ միայն Հայաստանին, այլև ցանկացած այլ պետության։ Զարմանալու որևէ բան չկա, ԵՄ-ն իր արժեհամակարգի, իր կանոնների, իր գաղափարների կամ գաղափարախոսության շրջանակներում է նման հայտարարություն անում։ Հենց նույն տրամաբանությամբ էլ պատասխանում է ՀՀ արտգործնախարարությունը կամ ցանկացած այլ պետության համապատասխան գերատեսչություն, որին կարող է նման հայտարարություն ուղղվել կամ գնահատական տրվել»։

Ըստ Սարգսյանի՝ ՀՀ-ԵՄ հարաբեություններում այս խնդրով պայմանավորված լարվածություն չկա, ուստի անհրաժեշտություն չկա հարցին շատ մեծ ուշադրություն դարձնել։

https://www.aysor.am/news_images/492/1473654_3/f5bb622ee49e6c_5bb622ee49ec2.thumb.jpg

Քաղաքագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները կիրառեցին երկակի ստանդարտներ: «Մասնավորապես, նրանք շատ հստակ հասկացրեցին Եվրամիությանը չխառնվել Հայաստանի ներքին գործերին։ Բայց երբ անցած տարվա նոյեմբերին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Կարասինը, իսկ հետագայում նաև Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Զախարովան հայտարարեցին, որ Հայաստանի իշխանությունների վրա կա ԱՄՆ-ի բավականին ուժեղ ճնշումը, դրանից հետո Հայաստանի արտգործնախարարությունը նման հայտարարություններ չարեց և խորհուրդ չտվեց չխառնվել մեր ներքին գործերին ու ասել, որ Հայաստանի վրա Միացյալ Նահանգների ճնշում չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բադալյանի՝ նկատելի է, որ երբ մի բան անում է Եվրամիությունը, անմիջապես արձագանք է ստանում Հայաստանում, իսկ ՌԴ-ի դեպքում հայտարարությունները մնում են անարձագանք. «Ավելին՝ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի պետական հեռուստաընկերություններով մի քանի անգամ հնչեցվել են հաղորդումներ, որոնք մեր ներքին գործերին ակնհայտ միջամտություն էին։ Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն լռում է։ Ֆիքսենք, որ եթե ինչ-որ հարցի հետ կապված Եվրամիությունն է արձագանքում, Հայաստանը պատասխանում է, բայց եթե Ռուսաստանն է հայտարարություն անում, արտգործնախարարությունը լռում է։ Սա երկակի ստանդարտների դասական մոտեցում է»։

Մեր զրուցակցի խոսքով՝ սա ներկայացնում է մի փաստ. «Այն, որ Հայաստանը Եվրամիության հետ քաղաքական նոր օրակարգի ձևավորման խնդիր չի դնում։ Իհարկե, վարչապետը գնաց Եվրախորհուրդ, կատարեց մի քանի այց, բայց ներկայացրեց ոչ թե այսօրվա օրակարգ, այլ մեկ տարի առաջվա օրակարգը։ Ասել, որ այս հայտարարությունը կազդի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա, ճիշտ չէ։ Դրանք այսպես թե այնպես կիսասառած վիճակում են։ Հայաստանի նոր իշխանությունները Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները չեն բարձրացրել ավելի բարձր աստիճանի, ինչ որ կար հանրապետականների ժամանակ։ Կիսասառած վիճակում գտնվող հարաբերությունները չեն տուժի նմանատիպ հայտարարություններից»:

Արմեն Բադալյանը եզրափակեց. «Անցած տարի վարչապետը ներկայացրեց հիմնականում ֆինանսական պահանջ և ոչինչ ավելի։ Այս պահին, այո՛, վարչապետը գնացել է Եվրախորհուրդ, բայց այն շատ մեծ դերակատարություն ունեցող կառույց չէ. ֆիքսենք, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները գտնվում են նույն մակարդակի վրա, ինչ նախկին իշխանությունների օրոք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում