Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00

Մտրակ ու բլիթ Ծառուկյանին. տարանջատման հրամայականը

Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել բավականին ուշագրավ մի նախաձեռնություն՝ բարձրացնել Իրանից ներկրվող ցեմենտի մաքսատուրքը, դրանով ներքին արտադրողին օգնելու համար: Այլ կերպ ասած, քայլ է կատարվում ներկրվող ցեմենտի գինը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի ներսում արտադրվող ցեմենտը դառնա մրցունակ: Կառավարությունը մեկնաբանում է, որ քայլը ժամանակավոր է, մինչև ներքին արտադրողը կկարողանա իր ռեսուրսով մրցունակ դառնալ: Ինչպիսին կլինի որոշման տնտեսական էֆեկտը, կամ վնասը, դեռ պետք է տեսնել: Իսկ այն, որ իրավիճակը հարաբերական է, հուշում է նաև «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավորների մի զգալի մասի արձագանքը, որոնք ևս հարցեր են տալիս այդօրինակ քայլի նպատակահարմարության վերաբերյալ:

Հարցը, սակայն, ունի նաև բավականին ուշագրավ քաղաքական կողմ, եթե արձանագրենք, որ Հայաստանում ցեմենտի արտադրության գլխավոր շահառուն Արարատի ցեմենտի գործարանն է, որի սեփականատերն էլ Գագիկ Ծառուկյանն է՝ ԲՀԿ նախագահը: Այստեղ իհարկե պետք է արձանագրել, որ խոսքը, ի վերջո, մի քանի հարյուր աշխատատեղի մասին է, այսինքն՝ շահառուն նաև այդ աշխատողներն են, սակայն ամեն դեպքում, փաստացի կառավարությունը քայլ է կատարում Գագիկ Ծառուկյանի համար մրցակցային արտոնյալ պայման ձևավորելու ուղղությամբ: Այդ հանգամանքն էլ իր հերթին ուշագրավ է դառնում «տրանսգենդերային» աղմուկի առիթով «Իմ քայլը»-ԲՀԿ սրված հարաբերության ֆոնին, նաև Առինջ մոլում ՊԵԿ քննչական գործողություններին, որին ԲՀԿ-ն ոչ շատ կտրուկ, սակայն այդուհանդերձ տվել է քաղաքական աստառ:

Ստացվում է, որ այդ գնահատականը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, որովհետև տարօրինակ է տոնավաճառի առումով քաղաքական «հետապնդում» անել, իսկ ցեմենտի մասով՝ արտոնյալ հնարավորություն տալ: Կամ էլ կառավարությունը մտրակ ու բլիթ է կիրառում ԲՀԿ նախագահի նկատմամբ, ցույց տալով, որ իշխանության հետ առճակատման չգնալու դեպքում Գագիկ Ծառուկյանը կարող է ստանալ տնտեսական գործունեության որոշակի նպաստավոր պայմաններ, իսկ հակառակ դեպքում նա կարող է հայտնվել աչալուրջ հայացքի ներքո: Իսկ այդ հայացքը հաստատ ինչ-որ բան կգտնի, որովհետև Հայաստանում գործնականում անհնար է որևէ բան չգտնել նախկին իշխող համակարգում ձևավորված և կայացած խոշոր կապիտալի վարքագծում, քանի որ հակառակ դեպքում այդ կապիտալն ուղղակի գոյություն չէր ունենա նախկին համակարգի պայմաններում:

Այս իրավիճակը մեծ հաշվով արտացոլում է, որ Հայաստանում շարունակում է խնդիր լինել խոշոր կապիտալի և քաղաքականության սերտաճումը՝ փոխազդեցության իմաստով: Կամ այդ կապիտալը պետք է դադարի քաղաքականությանն ուղիղ մասնակցությունը, որպեսզի քաղաքականությունն էլ, կամա, թե ակամա, ուղիղ ներգործություն չունենա այդ կապիտալի վրա, կամ պետք է իշխանությունն ինքը շատ հստակ օրենսդրական մեխանիզմներ մշակի խոշոր կապիտալի ուղիղ քաղաքական ներկայությունը սահմանազատելու ուղղությամբ, որպեսզի հետո նաև չունենա այդ կապիտալի քաղաքական ապակառուցողականության առումով մեղադրանքներ հնչեցնելու կամ դրա դեմ որոշակի հակազդող քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն, երբ, իհարկե, չձեռնարկելն արդեն խնդիր է ոչ միայն կառավարության, այլև ընդհանրապես հանրային զարգացման տեսանկյունից: Դա, որ հրամայական է դարձնում բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու ինստիտուցիոնալ մեխանիզմների հնարավորինս արագ ձևավորումը, որպեսզի տարանջատումը կախված չլինի լոկ քաղաքական կամքից, որքան էլ այդ կամքը այսօր հանրայնորեն վստահելի և համոզիչ լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում