Իռլանդիայում վիճակախաղի տոմս է վաճառվել, որն իր տիրոջը 6.4 մլն եվրո է բերել, հաղորդում է Irishexaminer-ը:
Իռլանդիայի ազգային վիճակախաղը փնտրում է վիճակախաղի շահած տոմսի տիրոջը: Բոլոր առցանց խաղացողներին խնդրվում է ստուգել իրենց հաշիվները վիճակախաղի կայքում և ճշտել՝ արդյո՞ք նրանք ստացել են վերը նշված գումարը:
«Սա վիճակախաղի պատմության մեջ յոթերորդ խոշոր շահումն է»,- գրում է պարբերականը:
Հայտնի է նաև, որ հաղթող տոմսը ձեռք է բերվել ապրիլի 10-ին, իսկ թվերի համադրությունը հետևյալն է՝ 3, 9, 17, 29, 42, 43, լրացուցիչ 16 թվով: