Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Կառավարության կառուցվածքի հետ կապված «Իմ քայլ»-ում ևս կան մտահոգություններ

Այսօր ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով կարգավորվում է ընդերք օգտագործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը: Մասնավորապես «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացվում են սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ, իսկ որպես պատասխանատվության միջոց, սահմանվում են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման դրույթներ: Նույն հանձնաժողովում բավականին բուռն է ընթացել ցեմենտի ներկրման համար տուրք սահմանելու վերաբերյալ նախագծի քննարկումը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

Սոֆյա Հովսեփյանի դիտարկմամբ՝ մեր երկրում բնապահպանական խնդիրը ոչ թե երկրորդական, այլ տասներորդական տեղում է եղել, երբևէ այս հարցը չի կարևորվել: «Առաջ քաշելով միայն այն հարցը, որ երկրում տնտեսական խնդիրներ կան, անտեսվել են մյուս կարևոր բաղադրիչները, ինչի հետևանքով մեր երկիրը բնապահպանական լուրջ ճգնաժամի մեջ է, առաջացել են օդի, ջրի աղտոտվածություն, առողջական լուրջ խնդիրներ: Այսօր վտանգի տակ է նաև Սևանա լիճը: Եթե այս ամենն անտեսենք, ապա անտեսում ենք ընդհանրապես Հայաստան աշխարհի խնդիրները»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ իրական հանքարդյունաբերողներին բացահայտելը կարևոր է, որովհետև հիմա կարծես կռիվ ես տալիս ու չգիտես ում դեմ, իսկ եթե պահանջները հասցեական լինեն, կռիվը կհասցնես բուն նպատակին:

Արմեն Եղիազարյանը հավելեց, որ իր կարծիքով ևս իրական սեփականատերերը պետք է բացահայտվեն, քանի որ նաև անվտանգության խնդիր կա. «Կարևոր է պարզել, ով է շահագործում մեր հանքերը, արդյո՞ք իրական սեփականատերը Հայաստանի թշնամին չէ»: Անդրադառնալով դիտարկմանը, որ հանքարդյունաբերությունը համարվել է մեր տնտեսության ողնաշարը, Ա. Եղիազարյանը նշեց. «Պետք է հասկանալ՝ հանքարդյունաբերությունն ինչ վնասներ է հասցնում, արդյոք արժե զիջել բնապահպանական նորմերը, և ինչ կտա դա Հայաստանին»:

Անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխությունների օրինագծին՝ Ա. Եղիազարյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստանն» ունի իր կարմիր գիծը, որից այն կողմ անընդունելի է, և հավելեց, որ ԼՀԿ-ն կարևորում է երեք կառույցների՝ ԱԱԾ-ի, ոստիկանության և ՊԵԿ-ի ներառումը նախարարությունների շարքում, որպեսզի լիարժեք խորհրդարանական վերահսկողություն լինի, այլ պարագայում խմբակցությունը դեմ կքվեարկի կառավարության կառուցվածքի օրինագծին:

Ս. Հովսեփյանը հավելեց, որ «Իմ քայլ»-ում նույնպես քննարկումներ են եղել. «Մենք էլ ենք մտահոգություններ արտահայտել՝ կառավարության կառուցվածքի հետ կապված, ես, օրինակ, մտահոգություն ունեմ՝ կապված մշակույթի նախարարության միավորման հետ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում