Ապրիլի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Քաջարան-Կապան ավտոճանապարհի 6.5-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 08 OO 066 համարանիշի և Opel մակնիշի 83 MM 033 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes–ի վարորդը տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:
Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն է կատարում ոստիկանության Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Մխիթար Մանուչարյանի և տեղակալ Զորիկ Վարդանյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Mercedes-ի՝ մահացած վարորդի և Opel-ի՝ վիրավոր վարորդի ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի գյուղապետ Ստեփան Պետրոսյանի որդին էր: