Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում

Ելույթ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի նոր մարտահրավերների վերաբերյալ

 Տիկնայք և պարոնայք,

Նախևառաջ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել զեկույցի հեղինակ պարոն Մարտ Վան դե Վենին `արտակարգ աշխատանքի և այս կարևոր զեկույցի պատրաստման համար, որն առաջ է քաշում շատ կարևոր հարցեր և անդրադառնում է փողերի լվացման, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ միջազգային պայքարի ուժեղացմանը:

Կոռուպցիան, կազմակերպված հանցավորությունը և փողերի լվացումը օրենքի գերակայության համար հանդիսանում են լուրջ և աճող սպառնալիքներ, ինչպես նաև աշխարհի ցանկացած երկրի ժողովրդավարական և տնտեսական զարգացման խոչընդոտ: Կոռուպցիան զարգացող երկրներում ինստիտոիժւտների զարգացման հիմնական խոչընդոտներից մեկն է:

Աշխարհի բոլոր կառավարությունները պետք է մեկտեղեն իրենց ջանքերը փողերի լվացման դեմ պայքարում այնպիսի կանոնակարգերի մշակման համար, որոնք հնարավորություն կընձեռեն ֆինանսական հաստատություններին կասկածելի գործունեություն հայտնաբերելու և զեկուցելու համար: PwC- ի 2018 թ. հետազոտության համաձայն, փողերի լվացման գլոբալ գործարքները կազմում են տարեկան 1 տրիլիոն դոլարից մինչև 2 տրիլիոն դոլար, կամ համաշխարհային ՀՆԱ-ի 2-ից 5 տոկոսը:

Կարևոր է նշել, որ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում շատ ինտենսիվ և ինստիտուցիոնալ գործողություններ պետք է իրականացվեն ինչպես փողերի լվացման կանխարգելման, այնպես էլ նման դեպքերի արդյունավետ քննության համար:

Այս առումով կարևոր է բարձրացնել թափանցիկությունը` հիմնելով ընկերությունների իրական շահառուների վերաբերյալ հանրությանը հասանելի տվյալներ տրամադրող ռեգիստրներ, ընդլայնելու բարձր ռիսկային երրորդ երկրների գնահատման չափորոշիչները և այդ երկրներից ֆինանսական հոսքերի ընդհանուր երաշխիքների բարձր մակարդակի ապահովում. բարելավել համագործակցությունըն ու տեղեկատվության փոխանակումը փողերի լվացման և ֆինանսական վերահսկիչների ու Եվրոպական կենտրոնական բանկի միջև:

Վերահսկողություն իրականացնող մարմինները պետք է ավելի լավ օգտածործեն ժամանակակից տեխնոլոգիաները տեղեկությունների ստուգման, նմուշների բացահայտման և տեղում ստուգումների համար, ինչը հնարավորություն կընձեռի գործարքների մակարդակում առավել մանրամասն տեղեկատվության արդյունավետ օգտագործման համար։ Վերստուգվող անձինք պետք է բարելավեն իրենց կասկածելի գործարքի մասին հաշվետվությունների որակը և քանակը, ինչպես նաև պահպանեն հաճախորդի ռիսկերի գնահատման հստակ աուդիտորական ուղին:

Վերջին տարիների Laundromats-ի և այլ լայնածավալ փողերի լվացման սխեմաների վերլուծությունը ի ցույց է դրել ազգային մակարդակներում առկա խնդիրներ, որոնց բարելավման համար անհրաժեշտ են հետևյալ գործողությունները.

  • Ընդունել համապատասխան ներպետական օրենսդրությունը և կոռուպցիայի կանխարգելման քաղաքականություն,
  • պետական պաշտոնյաների, ներառյալ խորհրդարանականների և կառավարության նախարարների, ինչպես նաև ընտրված պետական պաշտոնյաների թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարությունների հանրային հասանելիությունը,
  • ձեռնարկել անհրաժեշտ քայլեր փողերի լվացման դեպքերի հետաքննության և քրեական պատասխանատվության ապահովման համար` որպես երրորդ կողմի կամ ինքնուրույն հանցագործություն,
  • ստեղծել արդյունավետ համագործակցություն տարբեր ազգային իշխանությունների միջև՝ փողերի լվացման դեմ պայքարի շրջանակներում հետաքննութոյւնների նպատակով։

Միևնույն ժամանակ միջազգային և ազգային հետաքննական մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը  կարևոր է հատկապես այն դեպքերում, երբ անհրաժեշտ է պարզել փողերի լվացման ընդհանուր ծավալը և այդ հանցագործությունը կատարած անձանց պատասխանատվության ենթարկել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում