Բուխարեստում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակում աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ 87 քաշային Մաքսիմ Մանուկյանը 1-6 հաշվով զիջեց ադրբեջանցի Իսլամ Աբասովին:
Եթե վերջինիս հաջողվի դուրս գալ եզրափակիչ ապա Մանուկյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնի բրոնզե մեդալի համար:
Ավելի վաղ 1/8 եզրափակչում Մանուկյանն առավելության էր հասել ռումինացի Ալեքսանդրու Կարասի նկատմամաբ: