Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Եվրոպան ընդունեց Հայաստանի դիտողությունը. ուժի նշանը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել, որը վերաբերում է Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը, կոռուպցիային և փողերի լվացմանը, որը, ըստ բանաձևի հեղինակների, տարիներ շարունակ իրականացրել է Բաքուն, այդ թվում՝ եվրոպացի գործիչների գնելու, Եվրոպայում այդ միջոցով ադրբեջանական շահերն առաջ տանելու համար: Փաստացի խոսվում է, որ այդ նպատակին կարող է ծառայած լինել երեք միլիարդ դոլար:

ԵԽԽՎ ընդունած այդ բանաձևը հատկապես հետաքրքիր է կառույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթի ֆոնին, մասնավորապես դրա այն դրվագի, որտեղ Փաշինյանը խոսում է ապրիլյան պատերազմի և ադրբեջանական ագրեսիայի համար ԵԽԽՎ այլ բանաձևերի «խրախուսող» նշանակության մասին: Խոսքը 2016 թվականի հունվարին ԵԽԽՎ-ում քննարկված ադրբեջանամետ բանաձևերի մասին էր, որոնցից մեկը վերաբերում էր Արցախում և ազատագրված տարածքներում իբրև թե բռնությունների աճին՝ դա ԵԽԽՎ-ն մերժեց, իսկ մյուսը իբրև թե ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ջրից զրկելու՝ Սարսանգի ջրամբարի մասին, ԵԽԽՎ-ն ընդունեց: Եվ հենց այս հանգամանքը ըստ էության իր որոշակի «լեգիտիմացնող» բաղադրիչն ունեցավ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հարցում:

Այդ բանաձևերն ակնհայտորեն առաջ էին մղվել խավիարային դիվանագիտության, կոռուպցիոն և փողերի լվացման սխեմաների գործադրման արդյունքում: Ընդ որում, հարցն այստեղ բավականին խորն է, քանի որ իր այդօրինակ քաղաքականությամբ Ադրբեջանը ոչ միայն Եվրոպայում փորձում էր առաջ մղել իր շահը, ինչը խորքային առումով հազիվ թե մեծ արդյունքների բերեր կամ բերի, այլ նաև այդպիսով իր էական ազդեցությունն էր թողնում Հայաստան-Եվրոպա հարաբերության վրա: Մեխանիզմը բավականին պարզ էր. կարողանալով Եվրոպայում կորզել ադրբեջանամետ բանաձևեր, դրանցով մեծ հաշվով չհասնելով ճակատագրական կամ վճռորոշ ձեռքբերումների՝ Բաքուն այդուհանդերձ կարողանում էր խթան լինել Հայաստանում հակաեվրոպական քարոզչության համար, ըստ այդմ՝ դրանով որոշակիորեն մեծացնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից:

Այլ կերպ ասած՝ այստեղ խնդիրը միայն պարզունակ կոռուպցիան և տեղեկատվաքարոզչական պատերազմը չէին, որ Բաքուն վարում էր Եվրոպայի ուղղությամբ:

Ահա այդ համատեքստում է կարևոր հարցը, որ իր ելույթում բարձրացրեց Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ ավելի խորը առումով դա հենց Հայաստան-Եվրոպա փոխհարաբերությունը ավելորդ խոցելիությունից ձերբազատելու նախաձեռնություն կամ հարցադրում է:

Այդ ֆոնին, ԵԽԽՎ ընդունած բանաձևը նախ հուշում է, որ Եվրոպան անուղղակի, բայց ընդունում է Հայաստանի դիտողությունը: Դրանով իսկ միաժամանակ պարզ է դառնում Եվրոպայի ուժը՝ բացահայտել կոռուպցիան ու փողերի լվացման մեխանիզմները, որոնք առնչվում են եվրոպական քաղաքականությանն ու եվրոպական կառույցներին: Մի բան, որը բացարձակապես հատուկ չէ եվրասիական համակարգին, որը Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հենարանն է եղել մի շարք ուղղություններով՝ թե՛ երկկողմ, թե՛, այսպես ասած, ինտեգրացիոն միավորումների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում