Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

IQOS-ը միակ սարքն է, որի մասին կան գիտական ուսումնասիրություններ

IQOS-ը (սարքի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ Վիքիպեդիայում) ի սկզբանե նախագծվել է որպես ավելի քիչ վնասակար այլընտրանք սիգարետին։ Այլ կերպ ասած՝ IQOS-ի առաքելությունը ոչ թե նոր ու տեխնոլոգիական եղանակով նիկոտին մատակարարելն է, այլ ավելի քիչ վնասակար լինելը։

IQOS-ը ստեղծելու համար ներդրել են 6.6 միլիարդ դոլար։ 400-ից ավելի գիտնական 10-ից ավելի տարիների ընթացքում աշխատել են, որպեսզի ստեղծվի այդ փոքրիկ սարքը՝  «այլընտրանքը»։

Քանի որ IQOSը ստեղծելու նպատակը վնասը նվազեցնելն էր, ստեղծման պահից ընկերությունում ուսումնասիրություններ են կատարվել, որպեսզի պարզեն հասե՞լ են ի վերջո նպատակին, թե՞ոչ։  

Երբ սիգարետ արտադրողն ինքն է հայտարարում, որ սիգարետ ծխելը վնասակար է

Այսօր փոխվում է ամեն ինչ։ Մեզ զարմացնելու, կյանքը հեշտացնելու ու ի վերջո մեր եկամուտի մի մասին տիրանալու համար ընկերություններն ամբողջ աշխարհում մշակում են նորանոր արտադրատեսակներ, տրամադրում աննախադեպ ծառայություններ։ Ապրանքային այս հեղաշրջումը բնորոշ է բոլոր ոլորտներին․ սնունդ, ըմպելքներ, տրանսպորտ և կապ, սիգարետի արտադրություն։

Երբևէ լսե՞լ եք ավելի հակասական բան, քան այն, երբ խոշորագույն սիգարետ արտադրողը հայտարարում է բիզնեսից դուրս գալու մասին։

Ուղիղ ասում են սիգարետը վնասակար է, մի՛ ծխեք, թողե՛ք։

Ավելացնում են․ մեր ապագան այլևս սիգարետ արտադրելը չէ մենք ուսումնասիրել ու համոզվել ենք, որ սիգարետը չափազանց վնասակար է։

Ի վերջո, լուծում են առաջարկում․ եթե չեք կարողանում թողնել, սիգարետի փոխարեն օգտագործեք ուրիշ արտադրատեսակներ, օրինակ՝ IQOS:

Ծխելը վնասակար է։ Այո, բայց ինչու՞

Քանի որ ծխելը համաճարակի նման մի բան է դարձել, վերջին տարիներին կատարվել են հարյուրավոր ուսումնասիրություններ սիգարետի, ծխի, նիկոտինի ու ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների վերաբերյալ։ Տարբեր երկրներում (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Գերմանիա, Նոր Զելանդիա, Ռուսաստան, Ճապոնիա) առողջապահության նախարարության կարգադրությամբ անկախ հետազոտություններ են անցկացվել։ Պարզվել է, որ ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հիմնական պատճառը ոչ թե նիկոտինն է, այլ այրումը։ Իսկ եթե ավելի ճիշտ՝ այդ այրումից առաջացած ծխի մեջ առկա 6000 քիմիական միացություններից 100 ամենավտանգավորը։ Իսկ ծխողը դրանք ներշնչում է ամեն օր՝ չնայած նրան, որ կախվածություն ունի ոչ թե ծխից, այլ նիկոտինից։ Մինչև վերջերս ծուխ ներշնչելուց բացի այլ տարբերակ չկար։ Այժմ արդեն կա։

Սիգարետը փոխարինող ՑԱՆԿԱՑԱԾ այլընտրանք առանց ծուխ է՝ աշխատում է առանց այրման

2016 թվականին Մեծ Բրիտանիայի Թերապևտների  թագավորական քոլեջի ուսումնասիրության մեջ ասվում էր․ «Եթե նիկոտինը հնարավոր լինի ծխողներին հասցնել առանց ծխի առկայության, հավանական է, որ ծխելու հետ կապված վնասը մեծամասնությամբ, եթե ոչ ամբողջովին, հնարավոր է նվազեցնել»։

Սա հենց այն է, ինչ փորձում են անել աշխարհի գրեթե բոլոր ծխախոտային ընկերությունները․ գտնել նիկոտինի մատակարարման ավելի քիչ վնասակար միջոց։ Այսօր կան բազմաթիվ պրոդուկտներ․ էլեկտրոնային սիգարետ, նիկոտինային մաստակ, ծխախոտաբույսը տաքացնող սարքեր․․․ դրանք գալիս են  փոխարինելու մեզ հայտնի սիգարետը։ Բոլոր այս արտադրատեսակները մեկ ընդհանրություն ունեն․ չկա այրում ։ Քանի որ սիգարետի ծուխն է ծխելու հետ կապված հիմնական խնդիրը, բոլոր այս արտադրատեսակները աշխատում են առանց այրման՝ ծուխը բացառելու համար։

Մեկ կարևորագույն առավելություն ևս․ սիգարետը փոխարինող ու առանց ծուխ աշխատող բոլոր արտադրատեսակների դեպքում բացակայում է պասիվ ծխող հասկացությունը, հետևաբար ծխողը հարաբերական վնաս հասցնում է միայն իրեն, և ոչ շրջապատում գտնվող մարդկանց:

Ո՞վ է ասել, որ IQOS-ն ավելի քիչ վնասակար է

IQOS-ի ու առանց ծուխ նիկոտին մատակարարող բոլոր պրոդուկտների միջև կա մեկ կարևորագույն տարբերություն․ ներկայումս IQOS-ը գիտությամբ ապացուցված միակ արտադրատեսակն է։ Այսինքն, բոլոր մյուս ուսումնասիրությունները հիմնականում կատարվել են ոչ թե կոնկրետ բրենդի, այլ ապրանքատեսակի մասին։ Իսկ IQOS արտադրող Ֆիլիպ Մորրիսը ոչ միայն անցկացրել է ամենատարբեր ուսումնասիրություններ՝ սկսած արտազատած գոլորշու քիմիական հատկություններից ու ավարտելով մարդկանց վրա գործած ազդեցությունով, այլև բաց կերպով դրանք հրապարակել իր կայքում․ www.pmiscience.com: Հետաքրքրված ցանկացած ծխող կարող է հեշտությամբ գտնել ցանկացած հետազոտության արդյունք։ Իսկ հետազոտություններն ասում են, որ IQOS-ը սիգարետի համեմատ ավելի քիչ վնասակար է։

Բնականաբար, Ֆիլիպ Մորրիսի կողմից հրապարակված տվյալները ստուգվել են միջազգային կառույցների ու անկախ փորձագիտական կենտրոնների կողմից։ Ահա այն կառույցների ցանկը, որոնք իրենց սեփական հետազոտություններն են անցկացրել ու եկել այն եզրահանգման, որ IQOS-ի գոլորշու մեջ իսկապես ավելի քիչ են վնասակար նյութերը․

ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչություն (US FDA)

Կազանի դաշնային համալսարան

Գերմանիայի ռիսկերի գնահատման դաշնային ինստիտուտ

Անգլիայի հանրային առողջապահության գործակալություն

Ճապոնիայի հանրային առողջապահության ազգային ինստիտուտ

Առ այսօր IQOS-ի վերաբերյալ ավելի քան 25 անկախ հետազոտություններ եւ կառավարական հաշվետվություններ են եղել։ Դրանց մեծ մասը հաստատել է, որ սիգարետի ծխի համեմատ IQOS-ի գոլորշու մեջ զգալիորեն ավելի քիչ են վնասակար նյութերը։

Միջազգային անկախ այս հետազոտություններն ու Ֆիլիպ Մորրիսի կողմից հրապարակած տվյալները IQOS-ը դարձնում են մարդկությանը հայտնի դեռևս միակ տեխնոլոգիան, որի կողմից մարդու օրգանիզմին պատճառած վնասի նվազեցումը ապացուցված է գիտությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում